Շարունակվում է «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության հետ համագործակցությունը
2026 թ. ապրիլի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության անդամ Կատրին Լըսեմպլի հետ հանդիպում, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը, տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ն. Գրիգորյանը, Օտար լեզուների ամբիոնի ներկայացուցիչներ՝ «Ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Ռ. Միրզոյանը, դասախոս Ա. Հովհաննիսյանը, Ժ. Ղալթախչյանը, Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի պատասխանատու Մերի Գասպարյանը և ուսանողներ: