2026 թ. ապրիլի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը, տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը, ֆակուլտետների դեկանները և ուսանողներ:
Հանդիպման նպատակն էր 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում անվանական կրթաթոշակ ստացող ուսանողներին հավաստագրերի հանձնումը:
Տնօրենը, ողջունելով և շնորհավորելով ուսանողներին, իր խոսքում շեշտեց, որ թեկնածուներից ընտրվել և անվանական կրթաթոշակի են արժանացել ոչ միայն ամենաբարձր առաջադիմությամբ, այլև հասարակական ակտիվությամբ աչքի ընկնող ուսանողները: Պարոն Օթարյանը անվանական կրթաթոշակառուներին մաղթեց ուսման մեջ նորանոր հաջողություններ, ինչպես նաև հորդորեց ցուցաբերել առավել մեծ հասարակական ակտիվություն: Այնուհետև տեղի ունեցավ հավաստագրերի հանձնման արարողությունը:
Ֆակուլտետների դեկանները նույնպես շնորհավորեցին ուսանողներին՝ նրանց հղելով բարեմաղթանքներ: Ուսանողներն էլ խորին շնորհակալություն հայտնեցին մասնաճյուղի ղեկավարությանը և պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ խրախուսանքի, իրենց տրված հիմնավոր գիտելիքների համար և խոստացան դրանք նպատակային կիրառել:
2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակում անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը կարող եք տեսնել այստեղ: