2019թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ, Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «ՊիկսԱրտ» (“PicsArt”) ընկերության և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համատեղ ջանքերով ԵՊՀ ԻՄ-ի մերձակա տարածքում իրականացվեցին բարեկարգման աշխատանքներ:

Նախաձեռնությանը մասնակցում էին Տավուշի մարզպետ պարոն Հ.Չոբանյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը,  մարզպետարանի և բուհի աշխատակիցներ, ուսանողներ, «ՊիկսԱրտ» ընկերության կամավորական խմբի 25 անդամներ:

Մասնակիցները մաքրման և բարեկարգման աշխատանքներ իրականացրին մասնաճյուղի մերձակա տարածքում՝ Երիտասարադական 3 փողոցի գետափնյա ճանապարհի երկայնքով:

 Կատարվեց կամրջից կամուրջ հատվածի մետաղական պարսպի մաքրում և ներկում, փողոցի երկայնքով տեղադրված լուսատուների վերականգնում՝ լամպերի տեղադրում:

Նախաձեռնության մասին կարող եք տեղեկանալ նաև ՀՀ Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքէջում:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

Опубликовать материал
©2024 Все права защищены.