2018թ. դեկտեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ բադմինթոնի մասնաճյուղային (աղջիկների) առաջնություն:
Առաջնությանը մասնակցում էին Բնական գիտությունների ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» և Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» և «Զբոսաշրջություն» մասնագիտությունների 2-րդ կուրսերից 16 ուսանողներ:
Խաղերը կայացան օլիմպիական ձևով. պարտվողը դուրս էր մնում հետագա մրցակցությունից:
Կիսաեզրափակիչ դուրս եկած Ռուզաննա Քամալյան («Ֆինանսներ» II) – Անուշ Նազինյան («Ֆինանսներ» II), Իննա Սողոմոնյան («ԻԿՄ» II) – Մարիաննա Ասատրյան («Զբոսաշրջություն» II) զույգերը պայքարեցին եզրափակիչ դուրս գալու համար:
Հաղթողի կոչման համար մրցեցին Ռուզաննա Քամալյան («Ֆինանսներ» II) և Մարիաննա Ասատրյան («Զբոսաշրջություն» II) զույգերը:
Համառ պայքարում հաղթեց Մարիաննա Ասատրյանը:
Մարիաննա Ասատրյանը և Ռուզաննա Քամալյանը տնօրենության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով: