2018թ. դեկտեմբերի 12-ին ԵՊՀ  Իջևանի մասնաճյուղում կայացավ բադմինթոնի մասնաճյուղային (աղջիկների) առաջնություն:

Առաջնությանը մասնակցում էին Բնական գիտությունների ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» և Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» և  «Զբոսաշրջություն» մասնագիտությունների 2-րդ կուրսերից 16 ուսանողներ:

Խաղերը կայացան օլիմպիական ձևով. պարտվողը դուրս էր մնում հետագա մրցակցությունից:

Կիսաեզրափակիչ դուրս եկած Ռուզաննա Քամալյան («Ֆինանսներ» II) – Անուշ  Նազինյան («Ֆինանսներ» II), Իննա Սողոմոնյան («ԻԿՄ» II) – Մարիաննա Ասատրյան («Զբոսաշրջություն» II) զույգերը պայքարեցին  եզրափակիչ դուրս գալու համար:

Հաղթողի կոչման համար մրցեցին  Ռուզաննա Քամալյան («Ֆինանսներ» II)  և Մարիաննա Ասատրյան («Զբոսաշրջություն» II) զույգերը:

Համառ պայքարում հաղթեց Մարիաննա Ասատրյանը:

Մարիաննա Ասատրյանը և Ռուզաննա Քամալյանը տնօրենության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

Spread the article
©2024 All rights reserved.