- Главная
- Նոյեմբերի 22-ի տնօրենության ընդլայնված նիստում
2018թ. նոյեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ՝ տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ, տնօրենության անդամների, բաժինների և ամբիոնների վարիչների, ՈՒԽ-ի մի քանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ընդլայնված նիստում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.
Զեկուցողներ՝ ԵՊՀ ԻՄ-ի հասարակության հետ կապերի և մամուլի
պատասխանատու Հ. Վանյան, ՄԿՈԱ բաժնի մասնագետ Մ. Գասպարյան:
Զեկուցող՝ գլխավոր հաշվապահ Մ. Մխիթարյան:
Զեկուցող՝ ՄՌԿ բաժնի վարիչ Կ. Այվազյան:
Զեկուցող՝ շրջանավարտների և արտաքին շահակիցների
հետ տարվող աշխատանքների համակարգող Է. Ղարայան:
Զեկուցող՝ դասախոսների վերապատրաստման
աշխատանքների համակարգող Ն. Ղազարյան:
Զեկուցող՝ ՈՒԳՊՎ բաժնի վարիչ Ն. Առուշանյան:
Զեկուցող՝ ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ. Բեգինյան:
2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ԵՊՀ ԻՄ-ի կայքէջի ու հասարակայնության հետ կապերի և մամուլի աշխատանքների վերաբերյալ զեկուցողները մասնավորապես նշեցին, որ հաշվետու ժամանակահատվածում կայքում տեղադրվել է մասնաճյուղի ընդհանուր և ընթացիկ կառավարման գործընթացներին վերաբերող 45 փաստաթուղթ, 5 «Մրցույթներ, թափուր հաստիքներ»:
Կայքի «Ինֆորմացիա» (http://ijevan.ysu.am/information/) բաժնի «ԶԼՄ-ները մեր մասին» էջում 2018թ. օգոստոսի դրությամբ (2017-18 ուստարում) տեղադրվել է հեռուստատեսությամբ (մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերությամբ), “YouTube”-ով, տարբեր կայքերով լուսաբանված շուրջ 7 նորություն, հաշվետու ամիսներին ավելացվել է 1 նորություն:
Հասարակության հետ կապերի ձևավորմանը նպաստող հետադարձ կապի ապահովման միջոցներից է կայքի հարց ու պատասխանի բաժինը, որտեղ կայքի այցելուներն իրենց հուզող հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար հարցեր են ուղղում մասնաճյուղի տարբեր վարչական և գիտակրթական մարմիներին, և վերջիններիս պատասխանները տեղադրվում են կայքում: 2018թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ տեղադրվել է 66 հարցուպատասխան, որից 2-ը հաշվետու ժամանակամիջոցում:
Կայքի ռուսերեն բաժնում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղադրվել է 54 նյութ (հայտարարություն, նորություն, իրադարձություն), անգլերեն բաժնում՝ 105 նյութ:
2018թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ կայքն ունեցել է 237 էջ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամսիներին տեղադրվել է 79 նյութ` 34 հայտարարություն, 40 նորություն, որից 3-ը՝ իրադարձություն, 5-ը՝ տնօրենության նիստ, 614-ը՝ ֆայլ, որից 381-ը՝ նկարներ:
Հասարակության հետ կապերի ձևավորմանը նպաստող հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմներից են 2011 թվականից “Facebook” սոցիալական ցանցում գործող ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի էջը (https://www.facebook.com/ysuib, 2018թ. օգոստոսի դրությամբ՝ 2800 հետևորդ, հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ 3305 հետևորդ), նույն սոցիալական ցանցում գործող ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի խումբը (https://www.facebook.com/groups/studentibysu, 2018թ. օգոստոսի դրությամբ՝ 2105 անդամ, հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ 2499 անդամ), ինչպես նաև մասնաճյուղի տարբեր ստորաբաժանումների և ուսանողական կառույցների էջերն ու խմբերը՝ Ուսանողական խորհրդի (https://www.facebook.com/EPHIMUX/, 2017թ. նոյեմբերի դրությամբ ունի 924 հետևորդ, 2018թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ 1040 հետևորդ), Ուսանողական գիտական ընկերության (https://www.facebook.com/sssysuib/?fref=ts, 2017թ. նոյեմբերի դրությամբ ունի 441 հետևորդ, 2018թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ 543 հետևորդ), ԵՊՀ ԻՄ գիտակազմակերպական բաժնի (https://goo.gl/R2w9P9, 2017թ. նոյեմբերի դրությամբ ունի 34 հետևորդ, 2018թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ 88 հետևորդ) էջերն ու խմբերը և այլն: Մասնաճյուղի պաշտոնական կայքի նյութերը տարածվում են նշված էջերի և խմբերի միջոցով, էջերի հետևորդները և խմբերի անդամները կիսվում են մասնաճյուղի հետ առնչություն ունեցող նյութերով, ուղղում են իրենց հետաքրքրող հարցերը, ստանում պատասխաններ, կատարում առաջարկներ, թողնում մեկնաբանություններ, կարծիքներ և գնահատականներ համալսարանի գործունեության տարբեր ոլորտների մասին:
2018թ. մայիսին անցկացված հարցմանը մասնակցած մասնաճյուղի առկա ուսուցման 330 ուսանողներից 182-ը (55,2 %) պատասխանել է, որ կայքից օգտվում է «շատ հաճախ» ու «հաճախ»: Նրանք փաստել են, որ բավարարված են կայքի կառուցվածքից, նորությունների լուսաբանումից, տեղեկատվության ստացման հարմարավետությունից և լիարժեքությունից (համեմատաբար դժգոհ են կայքի գույնից):
Գլխավոր հաշվապահը մանրամասն ներկայացրեց 2018թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ ԻՄ-ի դրամական միջոցների մուտքերն ու ելքերը ըստ ամիսների, համաձայն ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. նախահաշվի:
Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) բաժնի վարիչը մասնավորապես նշեց, որ 2018թ. նոյեմբերի 21-ի դրությամբ մասնաճյուղում աշխատում են 173 դասախոսներ (8 պրոֆեսոր, 46 դոցենտ, 62 ասիստենտ, 57 դասախոս), որից հիմնական՝ 71, համատեղությամբ՝ 43, ներքին համատեղությամբ (ԵՊՀ-ից հրավիրված)՝ 22, ժամավճարային հիմունքներով՝ 37:
ՄԿՈԱ բաժնի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգողը մասնավորապես նշեց, որ 2018թ. սեպտեմբերին իրականացվել են հետևյալ աշխատանքները.
Հոկտեմբերին նույնպես շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքները եղել են ակտիվ և արդյունավետ: Ֆեյսբուքյան էջի միջոցով տրվել են թափուր հաստիքների վերաբերյալ մի շարք հայտարարություններ, ինչպես նաև էլեկտրոնային հասցեների միջոցով առկա և հեռակա ուսուցման շրջանավարտներին թափուր հաստիքների վերաբերյալ ուղարկվել են նամակներ: Իրականացվել են 2010-2017 թթ. շրջանավարտների աշխատանքի վերաբերյալ տվյալների խմբագրում, հանդիպումներ 15 դպրոցների տնօրենների հետ:
Կազմակերպվել են դասընթաց-քննարկումներ հետևյալ թեմաներով՝ «Առաջնորդություն», «Մեդիագրագիտություն. լրատվությունն ու հասարակությունը», «PR և ֆոնդահայթայթում», «Դանիայի մոնիցիպալ իշխանությունների առանձնահատկությունները», «Մարզային ֆորում», «Կոնֆլիկտի փոխակերպում», «Քննարկում գործընկերություն հանուն բաց հասարակության», «Տեղեկատվության ազատություն»: Հոկտեմբեր ամսին նաև ավարտական կուրսերի ուսանողներին հանդիպելու համար կազմվել է օրակարգ, կազմակերպվել են հանդիպումներ 16 արտաքին շահակիցների հետ: 15 շրջանավարտների ուղղորդվել է աշխատանքի համար դիմելու տարբեր կազմակերպություններ:
Դասախոսների վերապատրաստման աշխատանքների համակարգողը մասնավորապես նշեց, որ հաշվետու ամիսներին կատարվել են հետևյալ աշխատանքները.
Նշվեց նաև, որ նախատեսվող վերապատրաստումների ուղղությամբ ևս կատարվել են որոշակի քայլեր:
Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման (ՈՒԳՊՎ) բաժնի վարիչը հաշվետվություն ներկայացրեց 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակում (նոյեմբերի 1-ի դրությամբ) մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման ուսանողների շարժի վերաբերյալ: Մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ում նոյեմբերի 1-ի դրությամբ սովորում են 1400 ուսանողներ, որից առկա ուսուցմամբ՝ 553, իսկ հեռակա ուսուցմամբ՝ 847:
2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակում առկա ուսուցման ձևից հեռակա ուսուցում են փոխադրվել 13, իսկ հեռակա ուսուցման ձևից առկա ուսուցում՝ 4: Նույն ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ-ից զորացրվելու կապակցությամբ տարկետումից վերադարձել են 37 ուսանողներ, այդ թվում՝ առկա ուսուցման 9, իսկ հեռակա ուսուցման 28: ՀՀ ԶՈՒ զորակոչվելու կապակցությամբ առկա և հեռակա ուսուցման 38 ուսանողների ձևակերպվել է տարկետում:
ՈՒԳՊՎ բաժնի վարիչը միաժամանակ համառոտ ներկայացրեց, որ ՄՄՈՒՀ-ի բարձր առաջադիմություն ունեցող 13 շրջանավարտներ 2018-2019 ուսումնական տարում դիմել են մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնում համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն (բակալավրի կրթական ծրագրով) կրթություն ստանալու համար: Երկրորդ մասնագիտական կրթություն ստանալու կապակցությամբ (հեռակա ուսուցմամբ) դիմել են այլ բուհերի 3 շրջանավարտներ, իսկ 3 նախկին ուսանողներ դիմել են ուսանողական իրավունքները համապատասխան մասնագիտություններով վերականգնելու համար:
Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժնի վարիչը մասնավորապես նշեց, որ 2018-2019 ուստարում շրջանավարտներ (XII դասարանի աշակերտներ) ունեն Տավուշի մարզի թվով 55 դպրոցներ: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ՄԿՊԿ բաժինը համալսարանի մի խումբ աշխատակիցների հետ մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ իրականացնելու համար հանդիպումներ է իրականացրել Տավուշի մարզի 44 հանրակրթական դպրոցներում (այդ թվում՝ 4 ավագ դպրոց, 1 վարժարան, 39 միջանակարգ դպրոց): Դիմորդներ են արձանագրվել մարզի 29 դպրոցներում (Բերդի տարածաշրջան` 5 դպրոց, Նոյեմբերյանի տարածաշրջան` 5 դպրոց, Դիլիջանի տարածաշրջան` 4 դպրոց, Իջևանի տարածաշրջան` 15 դպրոց):
2018-2019 ուստարվա ընթացքում, ըստ ուսումնական աշխատանքային պլանների, նախատեսված են 38 պրակտիկաներ (մանկավարժական 14, արտադրական 14, ուսումնական 10): Առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել է 2 մանկավարժական պրակտիկա, իրականացման ընթացքի մեջ են 1 մանկավարժական, 3 արտադրական պրակտիկաներ, և դեկտեմբերին իրականացվելու են 1 մանկավարժական, 2 արտադրական և 1 ուսումնական պրակտիկաներ: Ընդհանուր առմամբ պրակտիկան ավարտել են 35 ուսանողներ, պրակտիկա են իրականացնում 123 ուսանողներ, դեկտեմբերին պրակտիկա կիրականացնեն 126 ուսանողներ:
Ներկայացված հաշվետվությունները տնօրենության ընդլայնված նիստում ընդունվեցին ի գիտություն: