2018թ. նոյեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ՝ տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ, տնօրենության անդամների, բաժինների և ամբիոնների վարիչների, ՈՒԽ-ի մի քանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ընդլայնված նիստում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. ԵՊՀ ԻՄ-ի կայքէջի ու  հասարակայնության հետ կապերի և մամուլիաշխատանքների վերաբերյալ հաշվետվություն (2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր)

Զեկուցողներ՝  ԵՊՀ ԻՄ-ի հասարակության  հետ  կապերի    և  մամուլի

պատասխանատու Հ. Վանյան, ՄԿՈԱ բաժնի մասնագետ Մ. Գասպարյան:

  1. Հաշվապահության բաժնի կատարած աշխատանքերի մասին հաշվետվություն (01.01.2018-11.01.2018)

Զեկուցող՝  գլխավոր հաշվապահ Մ. Մխիթարյան:

  1. Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) բաժնի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն (2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր)

Զեկուցող՝  ՄՌԿ բաժնի վարիչ Կ. Այվազյան:

  1. Շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների մասին հաշվետվություն (ոչ ֆորմալ կրթություն, 2018թ. սեպտեմբեր- հոկտեմբեր)

Զեկուցող՝ շրջանավարտների և արտաքին շահակիցների

հետ տարվող  աշխատանքների համակարգող Է. Ղարայան:

  1. Դասախոսների վերապատրաստման աշխատանքների մասին հաշվետվություն (2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր)

Զեկուցող՝ դասախոսների վերապատրաստման

աշխատանքների   համակարգող Ն. Ղազարյան:

  1. Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման (ՈՒԳՊՎ) բաժնի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն (Ուսանողների շարժի վերաբերյալ, 2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր)

Զեկուցող՝  ՈՒԳՊՎ բաժնի վարիչ Ն. Առուշանյան:

  1. Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժնի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն (2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր)

Զեկուցող՝  ՄԿՊԿ  բաժնի վարիչ Լ. Բեգինյան:

  1. Ընթացիկ հարցեր:

2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ԵՊՀ ԻՄ-ի կայքէջի ու հասարակայնության հետ կապերի և մամուլի աշխատանքների վերաբերյալ զեկուցողները մասնավորապես նշեցին, որ հաշվետու ժամանակահատվածում կայքում տեղադրվել է մասնաճյուղի ընդհանուր և ընթացիկ կառավարման գործընթացներին վերաբերող 45 փաստաթուղթ, 5 «Մրցույթներ, թափուր հաստիքներ»:

Կայքի  «Ինֆորմացիա» (http://ijevan.ysu.am/information/)  բաժնի «ԶԼՄ-ները մեր մասին» էջում 2018թ. օգոստոսի դրությամբ (2017-18 ուստարում) տեղադրվել է հեռուստատեսությամբ (մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերությամբ), “YouTube”-ով, տարբեր կայքերով լուսաբանված շուրջ 7  նորություն, հաշվետու ամիսներին ավելացվել է 1 նորություն:

Հասարակության հետ կապերի ձևավորմանը նպաստող հետադարձ կապի ապահովման միջոցներից է կայքի հարց ու պատասխանի բաժինը, որտեղ կայքի այցելուներն իրենց հուզող հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար հարցեր են ուղղում մասնաճյուղի տարբեր վարչական և գիտակրթական մարմիներին, և վերջիններիս պատասխանները տեղադրվում են կայքում: 2018թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ տեղադրվել է 66 հարցուպատասխան, որից 2-ը հաշվետու ժամանակամիջոցում:

Կայքի ռուսերեն բաժնում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղադրվել է 54 նյութ (հայտարարություն, նորություն, իրադարձություն), անգլերեն բաժնում՝ 105 նյութ:

2018թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ կայքն ունեցել է 237 էջ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամսիներին  տեղադրվել է 79 նյութ` 34 հայտարարություն, 40 նորություն, որից 3-ը՝ իրադարձություն, 5-ը՝ տնօրենության նիստ, 614-ը՝ ֆայլ, որից 381-ը՝ նկարներ:

Հասարակության հետ կապերի ձևավորմանը նպաստող հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմներից են 2011 թվականից “Facebook” սոցիալական ցանցում գործող ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի էջը (https://www.facebook.com/ysuib, 2018թ. օգոստոսի դրությամբ՝ 2800 հետևորդ, հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ 3305 հետևորդ), նույն սոցիալական ցանցում գործող ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի խումբը (https://www.facebook.com/groups/studentibysu, 2018թ. օգոստոսի դրությամբ՝ 2105 անդամ, հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ 2499 անդամ), ինչպես նաև մասնաճյուղի տարբեր ստորաբաժանումների և ուսանողական կառույցների էջերն ու խմբերը՝ Ուսանողական խորհրդի (https://www.facebook.com/EPHIMUX/, 2017թ. նոյեմբերի  դրությամբ ունի 924 հետևորդ, 2018թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ 1040 հետևորդ), Ուսանողական գիտական ընկերության (https://www.facebook.com/sssysuib/?fref=ts, 2017թ. նոյեմբերի դրությամբ ունի 441 հետևորդ, 2018թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ 543 հետևորդ), ԵՊՀ ԻՄ գիտակազմակերպական բաժնի (https://goo.gl/R2w9P9, 2017թ. նոյեմբերի դրությամբ ունի 34 հետևորդ, 2018թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ 88 հետևորդ)  էջերն ու խմբերը և այլն: Մասնաճյուղի պաշտոնական կայքի նյութերը տարածվում են նշված էջերի և խմբերի միջոցով, էջերի հետևորդները և խմբերի անդամները կիսվում են մասնաճյուղի հետ առնչություն ունեցող նյութերով, ուղղում են իրենց հետաքրքրող հարցերը, ստանում պատասխաններ, կատարում առաջարկներ, թողնում մեկնաբանություններ, կարծիքներ և գնահատականներ համալսարանի գործունեության տարբեր ոլորտների մասին:

2018թ. մայիսին անցկացված հարցմանը մաս­նակցած մասնաճյուղի առկա ուսուցման 330 ուսանողներից 182-ը (55,2 %) պա­տասխանել է, որ կայքից օգտվում է «շատ հաճախ» ու «հաճախ»: Նրանք փաստել են, որ բավարարված են կայքի կառուցվածքից, նորությունների լուսաբանումից, տեղեկա­տվության ստացման հարմարավետու­թյունից և լիարժեքությունից (համեմատաբար դժգոհ են կայքի գույնից):

Գլխավոր հաշվապահը մանրամասն ներկայացրեց 2018թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ ԻՄ-ի դրամական միջոցների մուտքերն ու ելքերը ըստ ամիսների, համաձայն ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. նախահաշվի:

Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) բաժնի վարիչը մասնավորապես նշեց, որ 2018թ. նոյեմբերի 21-ի դրությամբ մասնաճյուղում աշխատում են 173 դասախոսներ (8 պրոֆեսոր, 46 դոցենտ, 62 ասիստենտ, 57 դասախոս), որից հիմնական՝ 71, համատեղությամբ՝ 43, ներքին համատեղությամբ (ԵՊՀ-ից հրավիրված)՝ 22, ժամավճարային հիմունքներով՝ 37:

ՄԿՈԱ բաժնի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող  աշխատանքների համակարգողը մասնավորապես նշեց, որ 2018թ. սեպտեմբերին իրականացվել են հետևյալ աշխատանքները.

  1. Հավաքագրվել են 2018թ. շրջանավարտների (առկա, հեռակա) տվյալները:
  2. Լրացվել են 2018թ. շրջանավարտների տվյալները (առկա, հեռակա) շրջանավարտների համար նախատեսված Accses ծրագրում:
  3. Թարմացվել է արտաքին շահակիցների ցանկը:
  4. Հավաքագրվել են 1994-2009 թթ. շրջանավարտների տվյալները՝ նրանց ունեցած հաջողությունների վերաբերյալ:
  5. Ապահովվել է սեպտեմբերի 19-ին «Ավանդույթ» ՀՈԱԿ թիվ 2 երաժշտական դպրոցի բացման արարողությանը համալսարանականների մասնակցությունը (կայքի համար պատրաստվել է նյութ):
  6. Սեպտեմբերի 20-ին իրականացվել է ՄՌԿ բաժնի վարիչ Կ.Այվազյանի հետ քննարկում կատարված աշխատանքների, առաջարկությունների և առկա խնդիրների վերաբերյալ:
  7. Նախագծվել է աղյուսակ շրջանավարտների անձնական տվյալները մուտքագրելու համար:
  8. Կատարվել է շրջանավարտների ֆեյսբուքյան էջի և ֆեյսբուքյան խմբի հետևորդների քանակի ավելացում:
  9. Շրջանավարտների ֆեյսբուքյան էջում հինգ շրջանավարտի ուղղորդվել է դիմել «Վեոլիա ջուր» ընկերություն՝ աշխատանքի նպատակով:
  10. Կատարվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2017թ. շրջանավարտների աշխատանքի վերաբերյալ տվյալների թարմացում (նպատակը՝ իմանալ, թե քանի ուսանող է աշխատանքի անցնում, արդյո՞ք տարեցտարի աճը ավելանում է, թե ոչ):
  11. Մշակվել է պլան արտաքին շահակիցների հետ հանդիպման համար:
  12. Կազմակերպվել են 18 արտաքին շահակիցների հետ հանդիպումներ, որոնց շնորհիվ ինֆորմացիա է ստացվել 4 թափուր աշխատատեղի մասին («ՎԵՈՆ Արմենիա»-ն Beeline, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-վարկային մասնագետ, «Յունիբանկ» ԲԲԸ-վարկային մասնագետ, «ՎՏԲ-Հայաստան» բանկ ՓԲԸ):
  13. Հանդիպումներից հետո կազմվել է արձանագրություն, ընդգծվել, թե ինչ առաջարկություններ և պահանջներ են ներկայացրել շահակիցները:
  14. Պայմանավորվածություն է ձեռք բերվել շահակիցների հետ մոտակա ամիսներում դասընթացներ և վերապատրաստումներ իրականացնելու համար:
  15. «Վորլդ Վիժն Հայաստան» (“World Vision Armenia”) կազմակերպության «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրում ներգրավվել է ՈՒԳԸ-ն, պատրաստվել է նյութ կայքի համար:
  16. Շրջանավարտների աշխատանքի վերաբերյալ հարցման մեջ ավելացվել է 2 նոր հարց, հանդիպումների համար կազմվել է օրակարգ:

Հոկտեմբերին նույնպես շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող  աշխատանքները եղել են ակտիվ և արդյունավետ: Ֆեյսբուքյան էջի միջոցով տրվել են թափուր հաստիքների վերաբերյալ մի շարք հայտարարություններ, ինչպես նաև էլեկտրոնային հասցեների միջոցով առկա և հեռակա ուսուցման շրջանավարտներին թափուր հաստիքների վերաբերյալ ուղարկվել են նամակներ: Իրականացվել են 2010-2017 թթ. շրջանավարտների աշխատանքի վերաբերյալ տվյալների խմբագրում, հանդիպումներ 15 դպրոցների տնօրենների հետ:

Կազմակերպվել են դասընթաց-քննարկումներ հետևյալ թեմաներով՝ «Առաջնորդություն», «Մեդիագրագիտություն. լրատվությունն ու հասարակությունը», «PR և ֆոնդահայթայթում», «Դանիայի մոնիցիպալ իշխանությունների առանձնահատկությունները», «Մարզային ֆորում», «Կոնֆլիկտի փոխակերպում», «Քննարկում գործընկերություն հանուն բաց հասարակության», «Տեղեկատվության ազատություն»: Հոկտեմբեր ամսին նաև ավարտական կուրսերի  ուսանողներին հանդիպելու համար կազմվել է օրակարգ, կազմակերպվել են հանդիպումներ 16  արտաքին շահակիցների հետ: 15 շրջանավարտների ուղղորդվել է աշխատանքի համար դիմելու տարբեր կազմակերպություններ:

Դասախոսների վերապատրաստման աշխատանքների համակարգողը մասնավորապես նշեց, որ հաշվետու ամիսներին կատարվել են հետևյալ աշխատանքները.

  • Որակավորման բարձրացման /ՈԲ/ կրթագիտական     ծրագրի  ուսումնասիրություն    և   մասնաճյուղում    դրա   իրականացման   ուղղությամբ   հետագա   քայլերի   պլանավորում:
  • Նախկինում կատարված վերապատրաստման   աշխատանքների     մասին   տեղեկատվության հավաքագրում, ամփոփ հաշվետվության կազմում:
  • Այցելություններ ամբիոններ, արդյունավետ աշխատանքային հարաբերությունների և համագործակցության հաստատում:
  • Դասախոսների տվյալների հավաքագրում, բազայում մուտքագրում:
  • Երիտասարդ դասախոսների համար առաջավոր փորձի փոխանցման նպատակով կազմակերպվող դասընթացների թեմատիկ պլանի և ժամանակացույցի կազմում:
  • Վերապատրաստումների առաջնահերթությունների ճշգրտում և դրանց իրականացման ուղղությամբ աշխատանքների իրականացում:

Նշվեց նաև, որ նախատեսվող վերապատրաստումների ուղղությամբ ևս կատարվել են որոշակի քայլեր:   

Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման (ՈՒԳՊՎ) բաժնի վարիչը հաշվետվություն ներկայացրեց 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակում (նոյեմբերի 1-ի դրությամբ) մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման ուսանողների շարժի վերաբերյալ: Մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ում նոյեմբերի 1-ի դրությամբ սովորում են 1400 ուսանողներ, որից առկա ուսուցմամբ՝ 553, իսկ հեռակա ուսուցմամբ՝ 847:

2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակում առկա ուսուցման ձևից հեռակա ուսուցում են փոխադրվել 13, իսկ հեռակա ուսուցման ձևից առկա ուսուցում՝ 4: Նույն ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ-ից զորացրվելու  կապակցությամբ տարկետումից վերադարձել են 37 ուսանողներ, այդ թվում՝ առկա ուսուցման 9, իսկ հեռակա ուսուցման 28: ՀՀ ԶՈՒ զորակոչվելու կապակցությամբ առկա և հեռակա ուսուցման 38 ուսանողների ձևակերպվել է տարկետում:

ՈՒԳՊՎ բաժնի վարիչը միաժամանակ համառոտ ներկայացրեց, որ ՄՄՈՒՀ-ի բարձր առաջադիմություն ունեցող 13 շրջանավարտներ 2018-2019 ուսումնական տարում դիմել են մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնում համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն (բակալավրի կրթական ծրագրով) կրթություն ստանալու համար: Երկրորդ մասնագիտական կրթություն ստանալու կապակցությամբ (հեռակա ուսուցմամբ) դիմել են այլ բուհերի 3 շրջանավարտներ, իսկ 3 նախկին ուսանողներ դիմել են ուսանողական իրավունքները համապատասխան մասնագիտություններով վերականգնելու համար:

Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժնի վարիչը մասնավորապես նշեց, որ 2018-2019 ուստարում շրջանավարտներ (XII դասարանի աշակերտներ) ունեն Տավուշի մարզի թվով 55 դպրոցներ: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ՄԿՊԿ բաժինը համալսարանի մի խումբ աշխատակիցների հետ մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ իրականացնելու համար հանդիպումներ է իրականացրել Տավուշի մարզի 44 հանրակրթական դպրոցներում (այդ թվում՝ 4 ավագ դպրոց, 1 վարժարան, 39 միջանակարգ դպրոց): Դիմորդներ են արձանագրվել մարզի 29 դպրոցներում (Բերդի տարածաշրջան` 5 դպրոց, Նոյեմբերյանի տարածաշրջան` 5 դպրոց, Դիլիջանի տարածաշրջան` 4 դպրոց, Իջևանի տարածաշրջան` 15 դպրոց):

2018-2019 ուստարվա ընթացքում, ըստ ուսումնական աշխատանքային պլանների, նախատեսված են 38 պրակտիկաներ (մանկավարժական 14, արտադրական 14, ուսումնական 10): Առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել է 2 մանկավարժական պրակտիկա, իրականացման ընթացքի մեջ են 1 մանկավարժական, 3 արտադրական պրակտիկաներ, և դեկտեմբերին իրականացվելու են 1 մանկավարժական, 2 արտադրական և 1 ուսումնական պրակտիկաներ: Ընդհանուր առմամբ պրակտիկան ավարտել են 35 ուսանողներ, պրակտիկա են իրականացնում 123 ուսանողներ, դեկտեմբերին պրակտիկա կիրականացնեն  126 ուսանողներ:

Ներկայացված հաշվետվությունները տնօրենության ընդլայնված նիստում ընդունվեցին ի գիտություն:

Spread the article
©2024 All rights reserved.