- Главная
- Հանդիպում «Գուրուս» ընկերության աշխատակիցների հետ
Հայկ Մանուկյանը ներկայացրեց «Գուրուս» ընկերության ձևավորման և գործունեության պատմությունը: Մասնավորապես նշվեց, որ ընկերությունը ձևավորվել է 2019 թվականին Երևանում և այժմ ունի 3 մասնաճյուղ (Իջևանում, Վանաձորում և Գյումրիում): Ներկայացվեցին ընկերության կարիերայի զարգացման և անձնական աճի հնարավորությունները, աշխատանքային առավելությունները, պայմաններն ու բոնուսները, SAS և R դասընթացները, որոնք ամեն տարի իրականացվում են 4 քաղաքներում (Երևան, Վանաձոր, Իջևան և Գյումրի): Հ. Մանուկյանը նաև նշեց, որ ընկերությունը շատ մեծ նշանակություն է տալիս թիմային աշխատանքին և հասարակայնության հետ կապերին:
Այնուհետև աշխատակիցները ներկայացրին իրենց ընկերության կողմից կազմակերպվող անվճար SAS Base ծրագրավորման դասընթացը, գրանցման պայմանները և ժամկետները: Լ. Օհանյանը նշեց, որ միանալով ընկերության կողմից կազմակերպված դասընթացին՝ ուսանողները ձեռք կբերեն ժամանակակից մասնագիտություն, կունենան հեռանկարային աշխատանք, հնարավորություն կստանան միանալու «Գուրուս» թիմին:
Հանդիպման վերջում ուսանողները աշխատակիցներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները՝ կապված դասընթացների, աշխատանքային պայմանների և անհրաժեշտ նախապայմանների հետ: Ուսանողները շնորհակալություն հայտնեցին «Գուրուս» ընկերության աշխատակիցներին՝ ժամանակ տրամադրելու և ընկերության ու դասընթացի հնարավորությունների մասին իրենց ներկայացնելու համար: