- Главная
- «Կազմակերպությունների հզորացման գործոնները» թեմայով վերապատրաստում
Վերապատրաստման ընթացքում ներկայացվեցին անհատ-թիմ-կազմակերպություն փոխկապակցված հասկացությունները, բացատրվեց, թե ինչ հատկություններ պետք է ունենա անհատը՝ որպես հիմնական դերակատար:
Անդրադարձ կատարվեց Դանիել Գոլմանի «Հուզական բանականություն» (“Emotional intelligence”) գրքին և մասնավորապես՝ հուզական ինտելեկտի 5 բաղադրիչներին.
ինքնաճանաչում (սեփական զգացմունքները, որոշումների ընդունման ժամանակ սեփական մոտիվացիան նույնականացնելու, սեփական ուժեղ և թույլ կողմերը ճանաչելու, նպատակներ և կենսական արժեքներ սահմանելու ունակություն),
ինքնակարգավորում (սեփական զգացմունքները վերահսկելու, իմպուլսները զսպելու ունակություն),
սոցիալական կարողություններ (մարդկանց հետ հարաբերություններ հաստատելու, իր ցանկալի ուղղությամբ դրդելու ունակություն),
էմպաթիա (այլ մարդկանց զգացմունքները որոշումների ընդունման ժամանակ հաշվի առնելու ունակություն, ինչպես նաև այլ մարդկանց հետ ապրումակցելու ունակություն),
մոտիվացիա (նպատակին հասնելու փաստի համար այն նվաճել ցանկանալու ունակություն):
Բացատրվեց, թե ինչով է պայմանավորված կազմակերպությունում հուզական ինտելեկտի նշանակությունը: Ընդգծվեց, որ այն զգալիորեն բարելավում է մարդկանց՝ ճիշտ որոշումներ կայացնելու, համագործակցային հարաբերություններ հաստատելու և պահպանելու ու սթրեսի դեմ արդյունավետ պայքարելու և մշտական փոփոխությունները հաղթահարելու ունակությունը: Նշվեց, որ շատ կարևոր է կազմակերպչական կառուցվածքը, քանի որ դերերն ու պարտականությունները որոշելով՝ այն կանխում է աշխատանքի միջամտությունը և հեշտացնում արդյունավետ հաղորդակցությունը: Կազմակերպչական կառուցվածքի վրա ազդում են նպատակները, ռազմավարությունը, կազմակերպության միջավայրը, տեխնոլոգիան և կազմակերպության չափը:
Վերապատրաստման դասընթացի վերջում տեղի ունեցավ հարց ու պատասխանի ձևաչափով քննարկում: