2025 թ. մարտի 28-ին Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում բացվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված կանանց տոնին:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարությունըաշխատակազմի անդամներ և ուսանողներ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատվավոր հյուրեր, արվեստագետներ, ուսուցիչներաշակերտներ և քաղաքացիներ:

Բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մ․ Օթարյանըտնօրենի խորհրդական ԱՄակարյանը, Իջևանի համայնքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Լ. Ղալումյանը, ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ․ ԱղաբաբյանըԳծանկարիգունանկարի և քանդակի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ, ՀՆՄ անդամ ՀԱսատրյանը՝ ջերմորեն շնորհավորելով գեղեցիկ սեռի ներկայացուցիչների տոնը և մեծապես կարևորելով նման միջոցառումների դերը ոչ միայն համալսարանական միջավայրումայլև Տավուշի տարածաշրջանում:

Ցուցահանդեսն ընդգրկում է տարբեր ժանրերի՝ ավելի քան 70 աշխատանք (գեղանկարչական գործեր, բնապատկերներ, նատյուրմորտներ, գրաֆիկաբատիկաքանդակգոբելեն գրաֆիկական աշխատանքներ և այլն):

«Կանանց տոնին նվիրված այս ցուցահանդեսը նոր գույներ է բերել քաղաքին: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բազմափորձ դասախոսների և ուսանողների՝ ցուցահանդեսում ներկայացված բազմաժանր ստեղծագործություններն աչքի են ընկնում գույնի և ծավալների տեխնիկական հետաքրքիր լուծումներով: Աշխատանքները հիմնականում արված են դեկորատիվ և դասական արվեստի սկզբունքներով», - իր խոսքում նշեց ԵՊՀ ԻՄ գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ, ՀՆՄ անդամ Համլետ Ասատրյանը:

Այցելուները գեղագիտական հաճույքով ու մեծ հետաքրքրությամբ էին դիտում ցուցադրված նկարները և անմիջապես հեղինակներից ստանում նկարներին առնչվող իրենց հարցերի պատասխանները:

ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը կտևի երկու շաբաթՄուտքն ազատ է:

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: