- Главная
- «Дидактика: от прошлого до современности» թեմայով բինար դասախոսություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում
Դասախոսությունը Zoom հարթակում համատեղվարեցին Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի անգլերենի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Նատալյա Իգորևնա Սոկոլովան և ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ. Սվետլանա Միխայլովնա Մինասյանը:
Դասի նպատակն էր բացահայտել «Դիդակտիկա» հասկացությունը, դրա հիմնական կատեգորիաները, ուսանողներին ծանոթացնել անցյալի և ներկայի մեծ մանկավարժներիհետ, բացահայտել դասավանդման տարբեր մեթոդների կիրառման էությունն ու կարևորությունը և հետևել մանկավարժական տեխնոլոգիաների զարգացման փոփոխություններին:
Դասախոսության ընթացքում ցուցադրվեցին դասավանդման ժամանակակից մեթոդներ, խոսվեցուսումնական և դասավանդողների կողմից դասերին պատրաստվելու գործընթացում արհեստական բանականության կիրառության մասին: Ներկայացվեցին DeepL Write, Quizlet, Chat GPT նեյրոնային ցանցերի հետ աշխատելու մեթոդները, դրանց առավելություններն ու թերությունները։ Շեշտադրվեց, որ անհրաժեշտ է աշխատանքում գրագետ կերպով համատեղել ինչպես ավանդական մեթոդներն ու դասավանդման ձևերը, այնպես էլ նորագույն, առաջադեմ մեթոդները՝ կրթական նպատակներին հասնելու համար:
Ընդգծվեց, որ ավելի քան 120 մեթոդներից ժամանակակից ուսուցիչըարդյունավետ դաս կազմակերպելու համար պետք է ընտրի այն մեթոդները, որոնք առավել համապատասխան են տվյալ դասարանին, պարապմունքի տիպին և դասավանդման ձևին: Նա պետք է լավ տիրապետի մանկավարժական տերմինաբանությանը և կարողանա իր աշխատանքում կիրառել տարբեր մեթոդներ և տեխնոլոգիաներ: Այս ամենով է պայմանավորված 21-րդ դարի ուսուցչի մանկավարժական հմտությունը:
Դասախոսության վերջում ուսանողներին առաջարկվեց թեստ SOCRATIVE.COM հարթակում դասախոսության թեմային վերաբերող հարցերով, որոնք կազմվել էին դասախոսի կողմից: Ուսանողները լրացրին թեստը՝ մուտքագրելով QR կոդը: Դասախոսները հնարավորություն ունեցան համաժամանակյա ձևաչափով հետևելու ուսանողների կողմից թեստի լրացման գործընթացին և էկրանին տեսնելու նրանց արդյունքները: Բոլոր ուսանողները հաջողությամբ հանձնեցին թեստը՝ ցուցադրելովլավ գիտելիքներ և իրենցկողմից նոր նյութի յուրացումը: