2025 թ․ մայիսի 23-ին և 24-ին տեղի ունեցավ «Վանաձորի՝ Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի նախաձեռնած «Ուսանողական գարուն 2025» ամենամյա փառատոնը, որին մասնակցեցին մի շարք համալսարանների և քոլեջների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ ուսանողներ։

Ամենամյա փառատոնի նպատակն է բացահայտել և խրախուսել շնորհաշատ ուսանողներին, դրսևորվելու հարթակ տրամադրել նոր սերնդին։

Փառատոն-մրցույթը ներառում էր «Երգարվեստ», «Պարարվեստ», «Թատերարվեստ» անվանակարգերը։ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը փառատոնին մասնակցեց «Երգարվեստ» և «Թատերարվեստ» անվանակարգերում։ 

«Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Թորոսյանը «Երգարվեստ» անվանակարգում զբաղեցրեց առաջին հորիզոնականը, ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհրդի թատերախումբը «Թատերարվեստ» անվանակարգում պարգևատրվեց շնորհակալագրով։

Փառատոնի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար շնորհակալագիր ստացավ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ․ Օթարյանը։

Опубликовать материал
©2025 Все права защищены.