2025 թ. սեպտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի նիստ` Մ. Մ. Օթարյանի նախագահությամբ:

Գիտխորհրդի նիստում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի` 2025-2026 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցը, 2025-2026 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը:
Քննարկվեցին ԵՊՀ ԻՄ 2026 թ. առկա ուսուցմամբ ընդունելության բակալավրի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկին, ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով հետազոտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթ հայտարարելուն (2025-2026 ուստարի), ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ 2024-2025 ուստարվա գործունեությանը,  արտաբյուջետային անվանական կրթաթոշակներին վերաբերող հարցեր:

ԵՊՀ ԻՄ 2026 թ. առկա ուսուցմամբ ընդունելության բակալավրի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկը քննարկելիս խոսվեց Բնական գիտությունների ֆակուլտետում 2027 թվականին նոր կրթական ծրագիր ներդնելու նպատակահարմարության մասին, ըստ այդմ՝ պատասխանատու ստորաբաժանմանը հանձնարարվեց իրականացնել վերլուծություն՝ առաջարկվող կրթական ծրագրի վերաբերյալ համապատասխան հիմնավորումներով:
Ղեկավարվելով ԵՊՀ ԻՄ կանոնադրության 23-րդ կետի 20-րդ ենթակետով և ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 20-րդ ենթակետով՝ Գիտական խորհուրդը որոշեց ԵՊՀ ԻՄ 2025-2026 ուստարվա ներքին գիտական դրամաշնորհների ֆինանսավորման նպատակով կազմակերպել գիտական թեմաների հայտերի մրցույթ և հաստատել մրցույթի հրավերի փաթեթը՝ համաձայն հավելվածի: 

Նշվեց, որ հայտերը կընդունվեն մինչև 2025 թ. հոկտեմբերի 31-ը: Մրցույթի հրավերի փաթեթը ներառում է մրցույթի վերաբերյալ ընդհանուր դրույթներ, մասնակիցներին ներկայացվող պահանջները, ակնկալվող արդյունքները, հայտի ներկայացումը և այլն:
ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ 2024-2025 ուստարվա գործունեության մասին հարցի կապակցությամբ ներկայացվեցին հաշվետու ժամանակահատվածում ուսանողական կառույցի կողմից իրականացված կրթագիտական մի շարք միջոցառումներն ու նախաձեռնությունները:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության՝ 2024-2025 ուստարվա գործունեության վերաբերյալ հաղորդումն ընդունվեց ի գիտություն, իսկ ՈՒԳԸ գործունեությունը գնահատվեց բավարար: 
Գիտխորհրդի անդամների կողմից առաջարկվեց, որ ՈՒԳԸ-ն, ելնելով իր գործունեության ծրագրից, առավել հաճախակի կազմակերպի գիտական միջոցառումներ (զեկուցումների շարքեր, ուսանողական գիտական նստաշրջաններ և այլն)՝ իր ֆակուլտետային պատասխանատուների միջոցով դրանցում ակտիվորեն ներգրավելով ուսանողներին:

Ընթացիկ՝ արտաբյուջետային անվանական կրթաթոշակների մասին հարցը քննարկելիս նշվեց, որ «ԵՊՀ արվեստանոց» ծրագրի շրջանակներում Մայր բուհի կողմից ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի 2 տասնյակ ուսանողների կհատկացվեն կրթաթոշակներ: Ծրագրի մասնակից ուսանողները կներգրավվեն աշխատարաններում՝ դեկորատիվ-կիրառական արվեստի հետևյալ հիմնական ուղղություններով (խեցեգործություն, մանրանկարչություն, ապակենկարչություն, բատիկ և գործվածքի գեղարվեստական ձևավորում): Ուսանողներին հնարավորություն կտրվի գործնականորեն կիրառելու իրենց տեսական գիտելիքները, ստեղծագործելու՝ ստանալով կրթաթոշակ:
 

Опубликовать материал
©2025 Все права защищены.