- Главная
- Գրականության նվիրաբերություն և համագործակցություն ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հետ
Այն կազմակերպվել էր Արևելագիտության ինստիտուտի կողմից ոչ միայն գիտական գրականության նվիրաբերման, այլև ապագա համագործակցությունների ձևավորման և գիտության տարածման նպատակով:
Ինստիտուտը շուրջ 100 անուն գիտական գրականություն նվիրաբերեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին, Շիրակի պետական համալսարանին, Վանաձորի պետական համալսարանին, Գավառի պետական համալսարանին և «Կաճառ» գիտակրթական կենտրոնին:
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանն իր ելույթում ընդգծեց, որ այդ միջոցառումն ինստիտուտի որդեգրած լայնամասշտաբ ռազմավարության մի մասն է՝ ուղղված ակադեմիական համագործակցության խորացմանն ու գիտելիքի հասանելիության ապահովմանն ամբողջ Հայաստանի տարածքում: Նշվեց, որ Արևելագիտության ինստիտուտի կողմից հրատարակված ողջ գրականությունը թվայնացված է և տեղադրված է ինստիտուտի պաշտոնական կայքէջում:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը՝ նշելով, որ նմանօրինակ միջոցառումները մեծապես նպաստում են գիտական գիտելիքի տարածմանն ու մարզային բուհերի գիտական գրադարանների համալրմանը: Վ․ Պողոսյանը հավելեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը գիտական ծրագրերի և ուսումնագիտական այլ միջոցառումների շրջանակներում պատրաստակամ է շարունակել և ընդլայնել ինստիտուտի հետ համագործակցությունը: