2025 թ. հոկտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էին այցելել Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի (ՌԺԲՀ) և Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցիչները՝ Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Անտոն Բերյանևի գլխավորությամբ:

Նախ տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանի հետ նրանց հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին այցի նպատակը և խնդիրները, կրթական, գիտական, մշակութային ոլորտներում հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Այնուհետև Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի դասախոսները ԵՊՀ ԻՄ-ում գործող Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնում իրականացրին դասախոսություն-քննարկում, որին մասնակցեցին «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողներ, բուհում և մարզի դպրոցներում ռուսաց լեզու դասավանդող դասախոսներ և ուսուցիչներ: 

Հանդիպման մասնակիցներին շնորհանդեսի ուղեկցությամբ նախ ներկայացվեց Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի գործունեությունը:
Ապա մանկավարժական գիտությունների թեկնածու, ՌԺԲՀ դոցենտ Յուլյա Բիրյուկովան վարեց «Ռուսաց լեզվի ժամանակակից ուսուցչի թվային օգնականները» թեմայով դասախոսություն, որն ինտերակտիվ բնույթ ուներ, անցավ ջերմ մթնոլորտում և ուղեկցվեց ակտիվ քննարկումներով: 

Անդրադարձ կատարվեց ժամանակակից ուսուցչի դերին, թվային մանկավարժության նոր հնարավորություններին, իրականացվեց դասավանդման փորձի փոխանակում:
Յուլյա Բիրյուկովան ներկայացրեց ժամանակակից մեթոդաբանական մոտեցումները՝ ուղղված աշակերտների բառապաշարի և քերականական հմտությունների զարգացմանը: Մասնակիցներն իմացան, թե ինչպես կարելի է կազմել ինտերակտիվ հանձնարարություններ և ուսուցման գործիքներ, ավանդական դասաժամերին ներգրավել թվային կայքերը և խաղային տեխնոլոգիաների միջոցով շահագրգռել աշակերտներին:

Բանախոսը նաև անդրադարձավ ուսուցչի աշխատանքում արհեստական բանականությանը, դասավանդողներին գործնական խորհուրդներ տվեց, թե ինչպես կարելի է կիրառել արհեստական բանականության գործիքները նյութերի նախապատրաստման, գրավոր աշխատանքների ստուգման և դասաժամերի պլանավորման համար:
 

Опубликовать материал
©2025 Все права защищены.