- Главная
- ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողները մասնակցել են JSConf - 2025 - կոնֆերանսին
Կոնֆերանսը նվիրված էր JavaScript ծրագրավորման լեզվի կիրառական հարցերին և ներկայում տեղի ունեցող կարևոր միտումներին, որոնք հնարավորություն ունեն կիրառվելու նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության արդիական խնդիրների լուծման մեջ։ Մասնակիցները հնարավորություն ունեցան լսել ոլորտի առաջատար մասնագետների զեկույցները՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։
JSConf-2025-ին մասնակցությունը իր թեմատիկայով և մասնակցության մակարդակով առաջինը լինելով՝ հնարավորություն տվեց ծանոթանալ առաջատար ընկերությունների և ծրագրավորողների ներկայացրած այն ուղղություններին, որոնք այսօր կազմում են առաջատար տեխնոլոգիական ոլորտի հիմքը։
Մասնակցությունը կարևոր աջակցություն դարձավ ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողներին՝ մասնագիտական հիմնարար գիտելիքների կիրառման և մոտիվացիայի առումով, ինչը կխթանի և կապահովի ժամանակակից մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանը։ Բացի այդ, այն առիթ դարձավ հաջորդ տարվա փետրվար ամսին նախատեսված փոքր ծրագրային նախագծի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի համար։