ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժինը 2025 թ. հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 5-ը Բերդի, Դիլիջանի, Իջևանի ավագ դպրոցների, Իջևանի վարժարանի, Վերին Կարմիրաղբյուրի, Հաղարծնի միջնակարգ դպրոցների աշակերտների համար կազմակերպել է դասախոսություններ և քննարկումներ՝ ըստ աշակերտների կրթական նպատակների և հետաքրքրությունների։

Հանդիպումներին մասնակցել են ԵՊՀ ԻՄ Ուսում­նամեթոդական վարչության պետ Ա.Դավթ­յանը, Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պ․գ․թ․ Լ.Բեգինյանը, նույն բաժնի տեսուչ Ա. Սարգսյանը, Օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, բ․գ․թ․ Ա․Չուբարյանը, դոցենտ, բ․գ․թ․ Ն․Մարտիրյանը, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․ Վ․Ալեքսանյանը, դոցենտ, պ․գ․թ․ Ա․Ազատյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Կ․Պողոսյանը,  Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ․մ․գ․թ․ Ա․Մարգարյանը։

Հանդիպումների ընթացքում մասնաճյուղի դասախոսները տնօրենների և ուսուցիչների մասնակցությամբ 9-12-րդ դասարանների աշակերտների համար դասախոսություններ են իրականացրել «Պատմություն», «Ֆիզիկա», «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Տեխնոլոգիա» և այլ առարկաների շրջանակներում: Դասախոսությունների համար ընտրվել են ծրագրային, արդիական, նաև դպրոցականների համար հետաքրքրություն ու մոտիվացիա առաջացնող մի շարք թեմաներ, իսկ դասախոսությունների ավարտին կատարվել են քննարկումներ, մտքերի փոխանակումներ։

Համալսարանի ներկայացուցիչները՝ ՈՒՄՎ պետ Ա․Դավթյանը և ՊԿՇՀ բաժնի վարիչ Լ․Բեգինյանը, 10-րդ դասարանցիներին ներկայացրել են մասնաճյուղի հնարավորություններն ու զարգացման հեռանկարները, պատասխանել աշակերտներին հետաքրքրող հարցերին։

Հանդիպումներն ընթացել են ակտիվ երկխոսությունների մթնոլորտում։  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պատրաստ է շարունակել համագործակցությունը մարզի դպրոցների հետ, իսկ դպրոց-համալսարան համագործակցությունը սերտացնելու նպատակով աշակերտներին առաջարկվել է ճանաչողական այցով լինել մասնաճյուղում:

Опубликовать материал
©2025 Все права защищены.