- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Հանդիպումներ Տավուշի մարզի դպրոցներում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Հանդիպումներին մասնակցել են ԵՊՀ ԻՄ Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պ․գ․թ․ Լ.Բեգինյանը, նույն բաժնի տեսուչ Ա. Սարգսյանը, Օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, բ․գ․թ․ Ա․Չուբարյանը, դոցենտ, բ․գ․թ․ Ն․Մարտիրյանը, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․ Վ․Ալեքսանյանը, դոցենտ, պ․գ․թ․ Ա․Ազատյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Կ․Պողոսյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ․մ․գ․թ․ Ա․Մարգարյանը։
Հանդիպումների ընթացքում մասնաճյուղի դասախոսները տնօրենների և ուսուցիչների մասնակցությամբ 9-12-րդ դասարանների աշակերտների համար դասախոսություններ են իրականացրել «Պատմություն», «Ֆիզիկա», «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Տեխնոլոգիա» և այլ առարկաների շրջանակներում: Դասախոսությունների համար ընտրվել են ծրագրային, արդիական, նաև դպրոցականների համար հետաքրքրություն ու մոտիվացիա առաջացնող մի շարք թեմաներ, իսկ դասախոսությունների ավարտին կատարվել են քննարկումներ, մտքերի փոխանակումներ։
Համալսարանի ներկայացուցիչները՝ ՈՒՄՎ պետ Ա․Դավթյանը և ՊԿՇՀ բաժնի վարիչ Լ․Բեգինյանը, 10-րդ դասարանցիներին ներկայացրել են մասնաճյուղի հնարավորություններն ու զարգացման հեռանկարները, պատասխանել աշակերտներին հետաքրքրող հարցերին։
Հանդիպումներն ընթացել են ակտիվ երկխոսությունների մթնոլորտում։ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պատրաստ է շարունակել համագործակցությունը մարզի դպրոցների հետ, իսկ դպրոց-համալսարան համագործակցությունը սերտացնելու նպատակով աշակերտներին առաջարկվել է ճանաչողական այցով լինել մասնաճյուղում: