ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հարգելի՛ աշխատակիցներ, սիրելի՛ ուսանողներ և հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ մաղթելով, որ գալիք 2026 թվականը լինի խաղաղության, բարգավաճման և հզորացման, վեհ նպատակների և նվիրական իղձերի իրականացման, ձեռքբերումների և հաջողությունների, կյանքի բոլոր բնագավառներում առաջընթացի և զարգացման տարի….

2025 թվականը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համար հագեցած էր ուսումնագիտական, մշակութային տարբեր նախաձեռնություններով, մարզային, հանրապետական ու միջազգային համագործակցության բազմաթիվ ծրագրերով ու նախագծերով:

Սիրելի՛ համալսարանականներ, համոզված եմ, որ 2025-ին մեր ձեռնարկած բոլոր քայլերն ու համատեղ ջանքերը հաջողությամբ ծառայում և գալիք տարում շարունակելու են ծառայել ԵՊՀ ԻՄ գործունեության հիմնական նպատակի իրականացմանը, այն է՝ ուսումնական գործընթացի անխափան և արդյունավետ կազմակերպմանը, բարձրակարգ դասախոսական կազմի ներգրավմամբ նորարարական և առաջադեմ կրթության մատուցմանը, դիմորդների թվի աճին և շրջանավարտների ապագա կարիերայի ձևավորմանը նպաստելուն, ուսումնառության գործընթացի շարունակական բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը:

ԵՊՀ ԻՄ-ին ցուցաբերված աջակցության, վստահության ու համագործակցության համար մասնաճյուղի ողջ անձնակազմի անունից երախտագիտությունս եմ հայտնում Մայր բուհին, ՀՀ Կառավարությանը, մարզային և քաղաքային իշխանություններին, հայաստանյան ու միջազգային մեր բոլոր գործընկերներին ու աջակիցներին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ, ցանկանում խաղաղություն, բարօրություն և ամենայն բարիք բոլորին….  

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն,
տնտեսագիտության թեկնածու Մհեր Օթարյան
 

Опубликовать материал
©2025 Все права защищены.