- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մ. Օթարյանի ամանորյա շնորհավորական ուղերձը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2025 թվականը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համար հագեցած էր ուսումնագիտական, մշակութային տարբեր նախաձեռնություններով, մարզային, հանրապետական ու միջազգային համագործակցության բազմաթիվ ծրագրերով ու նախագծերով:
Սիրելի՛ համալսարանականներ, համոզված եմ, որ 2025-ին մեր ձեռնարկած բոլոր քայլերն ու համատեղ ջանքերը հաջողությամբ ծառայում և գալիք տարում շարունակելու են ծառայել ԵՊՀ ԻՄ գործունեության հիմնական նպատակի իրականացմանը, այն է՝ ուսումնական գործընթացի անխափան և արդյունավետ կազմակերպմանը, բարձրակարգ դասախոսական կազմի ներգրավմամբ նորարարական և առաջադեմ կրթության մատուցմանը, դիմորդների թվի աճին և շրջանավարտների ապագա կարիերայի ձևավորմանը նպաստելուն, ուսումնառության գործընթացի շարունակական բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը:
ԵՊՀ ԻՄ-ին ցուցաբերված աջակցության, վստահության ու համագործակցության համար մասնաճյուղի ողջ անձնակազմի անունից երախտագիտությունս եմ հայտնում Մայր բուհին, ՀՀ Կառավարությանը, մարզային և քաղաքային իշխանություններին, հայաստանյան ու միջազգային մեր բոլոր գործընկերներին ու աջակիցներին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ, ցանկանում խաղաղություն, բարօրություն և ամենայն բարիք բոլորին….
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն,
տնտեսագիտության թեկնածու Մհեր Օթարյան