- Главная
- DIGITECH ծրագրի շրջանակում ԵՊՀ ԻՄ պատվիրակության աշխատանքային այցը Սլովենիայի Մարիբորի համալսարան
Միջոցառմանը մասնակցեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պատվիրակությունը՝տնօրեն Մ. Օթարյանը, տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը, Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ռ. Յոլչյանը, Կրթական բարեփոխումների և որակի ապահովման բաժնի մասնագետՄ. Ճաղարյանը, Ուսումնամեթոդական վարչության պրակտիկայի կազմակերպմանև շահակիցների հետ համագործակցության բաժնի աշխատակից Ա. Սարգսյանը:
Հանդիպման առաջին օրը ներկայացվեց ԵՊՀ ԻՄ կողմից մշակված զեկույցը, որիմիջոցով անդրադարձ կատարվեց ծրագրի կայունության, երկարաժամկետ ազդեցության և շարունակականության ռազմավարությանը, ընդգծվեց դրա կարևորությունը կրթական համակարգի զարգացման տեսանկյունից:
Քննարկումների ընթացքում ներկայացվեցին ծրագրի աշխատանքային փաթեթների առաջընթացը, կարիքների վերլուծության նախնական արդյունքները, ինչպես նաև կրթական ծրագրերի արդիականացման և թվային տեխնոլոգիաների ինտեգրման հնարավորությունները:
Ծրագրի շրջանակում մասնակիցները ծանոթացան Մարիբորի համալսարանի լավագույն փորձին՝ կրթության և արդյունաբերության համագործակցության օրինակներին, արհեստական բանականության կիրառման նախագծերին, ուսումնական ծրագրերի մշակման ժամանակակից մոտեցումներին:
Առանձնահատուկ կարևորություն ունեցան «Knowledge Café» ձևաչափով ինտերակտիվ քննարկումները, որոնց ընթացքում ձևավորվեցին կրթական ծրագրերի արդիականացման և նորարարական տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ նոր գաղափարներ:
Մասնաճյուղի պատվիրակությունը նաև շրջայց կատարեց տարածաշրջանի լավագույն գործարաններից մեկում՝ «LEDINEK»-ում, որտեղ ցուցադրվեց գիտության կապն արտադրության հետ, թե ինչպես են գիտական արդյունքները կիրառվում արդյունաբերության, ժամանակակից տեխնոլոգիաները՝ արտադրության մեջ:
ԵՊՀ ԻՄ աշխատակիցների մասնակցությունը DIGITECH ծրագրի շրջանակում Մարիբորում կայացածհանդիպմանը և միջոցառումներին նրանց հնարավորություն տվեց ընդլայնելու միջազգային համագործակցությունը, ուսումնասիրելու առաջադեմ փորձը և այն կիրառելու կրթական գործընթացի բարելավման համար:
DIGITECH «Տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Erasmus+ ծրագրի Բարձրագույն կրթության կարողությունների զարգացման (Capacity Building in Higher Education – CBHE) ուղղության շրջանակում:
Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետների, մոտեցումների և ներկայացված տեղեկատվության համար պատասխանատու են ծրագիրն իրականացնողները, և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշումը: