ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը ս.թ. մարտի 28-ին Տնտեսագիտության ֆակուլտետի «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Թամամյանին և թեմայի ղեկավար, Տուրիզիմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Սմբատ Ցուցուլյանին հանդիսավորությամբ հանձնեց Ռուսաստանի Դաշնության Գժելի պետական համալսարանի նախաձեռնությամբ 2026 թ. փետրվարի 25-ին անցկացված միջազգային գիտագործնական առցանց համաժողովին մասնակցության (գիտական զեկուցմամբ հանդես գալու) հավաստագրերը:

Համաժողովի աշխատանքներին մասնակցել են ԵՊՀ ԻՄ տուրիզմի կառավարման և մշակութաբանության, ՌԴ Գժելի պետական համալսարանի սոցիալական և հումանիտար կրթության ինստիտուտի սոցիալ-մշակութային և տուրիզմի, Ուզբեկստանի Կարշի պետական համալսարանի տուրիզմի և մարքեթինգի ամբիոնների, Ղազախստանի սպորտի և տուրիզմի ակադեմիայի տուրիզմի և սպորտի կառավարման ֆակուլտետի դասախոսները, նշված համալսարանների «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի ուսանողները, ինչպես նաև ՌԴ զբոսաշրջության ոլորտի մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Գժելի պետական համալսարանի ռեկտորի շորհակալագրերի են արժանացել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մհեր Օթարյանն ու Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը՝ միջազգային գիտագործնական համաժողովի կազմակերպմանն ակտիվ մասնակցելու համար:
 

Опубликовать материал
©2026 Все права защищены.