ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի նախաձեռնությամբ և մասնաճյուղի դասախոսական կազմի մասնակցությամբ 2026 թ. ապրիլի 30-ից մինչև մայիսի 19-ը մարզի հանրակրթական տարբեր դպրոցներում իրականացվել է ակնարկային դասախոսությունների շարք:

Դասախոսությունները վարել են Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ, բան. գիտ. թեկնածուներ Ա. Սարհատյանը և Ա. Հասանյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտներ, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածուներ Ա. Մարգարյանը և Կ. Հովսեփյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ Ա. Սարգսյանը և Ա. Պարոնյանը, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պ.գ.թ., դոցենտ Ա. Ազատյանը և դասախոս Վ․Պողոսյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պ. Ասիլբեկյանը և պ.գ.թ., ասիստենտ Լ. Բեգինյանը:

Դրանք կազմակերպվել են՝ հաշվի առնելով դպրոցների կրթական պահանջները և հետաքրքրությունները․ դասախոսությունների թեմաների մի մասը ձևավորվել և ընտրվել է հենց դպրոցների առաջարկությունների հիման վրա:

ԵՊՀ ԻՄ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները հանդես են եկել տարբեր ոլորտներին վերաբերող ակնարկային դասախոսություններով՝ անդրադառնալով ժամանակակից գիտության, կրթության և մասնագիտական զարգացման արդիական թեմաներին: Հանդիպումները կազմակերպվել են ինտերակտիվ ձևաչափով՝ ապահովելով աշակերտների ակտիվ մասնակցությունն ու անմիջական հաղորդակցությունը մասնագետների հետ:

Նախաձեռնությունը միտված է ամրապնդելու համալսարան-դպրոց համագործակցությունը, նպաստելու աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և գիտելիքի տարածմանը կրթական տարբեր միջավայրերում:  

Опубликовать материал
©2026 Все права защищены.