2026 թ․ մայիսի 23-ին Իջևանի Ս․ Սարգսյանի անվան համար 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները «Ֆիզիկա» առարկայի նախագծային աշխատանքի շրջանակներում այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

Այցի ընթացքում ԵՊՀ ԻՄ ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Մ. Աթոյանը և դասախոս Գ. Գուլակյանը աշակերտներին ցուցաբերեցին մասնագիտական աջակցություն՝ նրանց ուղղորդելով նախագծային աշխատանքների կատարելագործման և ավարտական փուլերի կազմակերպման հարցերում:

Հանդիպումն անցավ ակտիվ և հետաքրքիր մթնոլորտում, մասնագետները պատասխանեցին աշակերտներին հետաքրքրող հարցերին:

Վերջում ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ. Բեգինյանի ուղեկցությամբ աշակերտների համար կազմակերպվեց շրջայց մասնաճյուղում:

Ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ ֆակուլտետները, գործող կրթական ծրագրերն ու հնարավորությունները, ուսանողական կյանքի առանձնահատկությունները:

Այցը նպաստեց աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և համալսարան-դպրոց կապի ամրապնդմանը:

Опубликовать материал
©2026 Все права защищены.