Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում ս.թ. ապրիլի 27-28-ին իրականացվել է ռուսերենի հանրապետական ուսանողական օլիմպիադան՝ նվիրված Վալերի Բրյուսովի կողմից խմբագրված «Հայաստանի պոեզիան. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» հատընտիր ժողովածուի հրատարակման 110-ամյակին:

Օլիմպիադային մասնակցել է 73 ուսանող Հայաստանի 13 բուհերից:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրի երկրորդ կուրսից մասնակցել են 3, իսկ երրորդ կուրսից՝ 7 ուսանողներ (Ռոզա Ադամյան, Սեդա Ամիրջանյան, Վարդուհի Ասիրյան, Էրիկա Մխիթարյան, Իզաբելլա Սահակյան, Հայկուհի Քոքոբելյան, Հասմիկ Քոքոբելյան, Վանուհի Թանանյան, Մանե Հովհաննիսյան, Նելլի Մովսիսյան):

Հանրապետական ուսանողական օլիմպիադայի արդյունքներն ամփոփվել են սույն թվականի մայիսի 25-ին: Կազմակերպված միջոցառմանը ներկա էին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության բաժնի ներկայացուցիչներ, Հայաստանի տարբեր բուհերից հյուրեր:

Ուսանողական օլիմպիադային մասնակցած մեր ուսանողներից ինը ստացավ պատվոգրեր և նվերներ, իսկ մեկ ուսանող՝ Նելլի Մովսիսյանը, արժանացավ գլխավոր մրցանակին:

Опубликовать материал
©2026 Все права защищены.