2026 թ. հունիսի 6-13-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվեց 2025-2026 ուսումնական տարվա հեռակա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ բակալավրի 5 և մագիստրատուրայի 1՝ «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրերով:

Հունիսի 6-ին կայացավ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Պատմություն», հունիսի 12-13-ին՝ «Գործարար վարչարարություն (կառավարում), «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Զբոսաշրջություն» և «Հոգեբանություն» կրթական ծրագրերի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը:

Ըստ հանձնաժողովների նախագահների՝ ԵՊՀ ԻՄ 2026 թ. հեռակա ուսուցման ամփոփիչ ատեստավորման գործընթացը կազմակերպվել և իրականացվել է հավուր պատշաճի, ըստ ժամանակացույցների, գործող կարգերով ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի համար նախատեսված չափանիշներին համապատասխան:
«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի դոցենտ, մ․գ․թ․ Գրետա Հակոբյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 21 շրջանավարտներից 14-ը ստացավ «գերազանց», 7-ը՝ «լավ»:
«Պատմություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ,  պ․գ․թ․, դոցենտ Հովհաննես Ալեքսանյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 13 շրջանավարտներից 1-ը ստացավ է «գերազանց», 6-ը՝ «լավ», 1-ը՝ «բավարար», 5-ը՝ «անբավարար»:

«Կառավարում» մասնագիտության («Գործարար վարչարարություն (կառավարում)» ԿԾ) մագիստրոսական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ․ Աննա Պարսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 8 շրջանավարտներից 5-ը ստացավ «գերազանց», 3-ը՝ «լավ»:

«Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Արմեն Ճուղուրյանը:  

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 42 շրջանավարտներից 8-ը ստացավ «լավ», 26-ը՝ «բավարար», 8-ը՝ «անբավարար»: 

«Զբոսաշրջություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի զբոսաշրջության և սերվիսի ամբիոնի ավագ դասախոս, տեխ. գիտ. թեկնածու Սմբատ Դավթյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 24 շրջանավարտներից 4-ը ստացավ «լավ», 20-ը՝ «բավարար»:

«Հոգեբանություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն, հ․գ․դ․, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 24 շրջանավարտներից 8-ը ստացավ «գերազանց», 7-ը՝ «լավ», 9-ը՝ «բավարար»:
 

Բակալավրի և մագիստրոսի որակավորում ստանալու առթիվ ԵՊՀ ԻՄ տնօրենության և ողջ անձնակազմի անունից շնորհավորում ենք 2025-26 ուստարվա հեռակա ուսուցման մեր շրջանավարտներին և նրանց ցանկանում մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ աշխատանքում և անձնական կյանքում, ամենայն բարիք:
 

Опубликовать материал
©2026 Все права защищены.