2026 թ. օգոստոսին ԵՊՀ ԻՄ «Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրի II–IV կուրսերի ուսանողուհիներ Հայկուհի Քոքոբելյանը, Հասմիկ Քոքոբելյանը, Մանե Հովհաննիսյանը և Նարե Վարդիկյանը Մոսկվայում մասնակցեցին ««Учусь великому» ռուսաց լեզվի դպրոց» միջազգային կրթական ծրագրին: Այն նվիրված էր «Ռուսերենը որպես օտար լեզու դասավանդման ժամանակակից տեխնոլոգիաներ» ծրագրի շրջանակում առաջադեմ մոտեցումների և մեթոդների յուրացմանը:

Հագեցած շաբաթվա ընթացքում մասնակիցները՝

  • տիրապետեցին թվային գործիքներին (ծանոթացան ժամանակակից տեխնոլոգիաներին և սովորեցին ինքնուրույն ստեղծել ինտերակտիվ կայքեր ու ուսումնական խաղեր՝ հետագա մանկավարժական գործունեության մեջ կիրառելու նպատակով),

  • մասնակցեցին հագեցած մշակութային ծրագրի (այցելեցին Ռուսաստանի մայրաքաղաքի նշանավոր պատմական ու գրական վայրեր՝ ուսումը համատեղելով մշակութային միջավայրին հաղորդակցվելու հետ):

Կրթական գործընթացը ներդաշնակորեն զուգորդվեց Մոսկվայի պատմությանը, գրականությանն ու արվեստին ծանոթությանը (զբոսանք Տվերսկայա փողոցով, Հին և Նոր Արբատով, այցելություններ Կրեմլ և Մ. Ա. Բուլգակովի լեգենդար թանգարան, Մարինա Ցվետաևայի տուն-թանգարան, Տագանկայի թատրոն և «Եվգենի Օնեգին» ներկայացման դիտում):

Ուսանողները հաջողությամբ ավարտեցին ծրագիրը, անցան ամփոփիչ ատեստավորում՝ դրսևորելով նյութի յուրացման բարձր մակարդակ, ստացան հավաստագրեր: Նման կրթական ծրագրերին մասնակցությունները նպաստում են ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ընդլայնում նրանց մտահորիզոնը և նոր հեռանկարներ բացում միջազգային մակարդակով ռուսաց լեզվի դասավանդման գործում:

Опубликовать материал
©2026 Все права защищены.