2026 թ. սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց նոր՝ 2026-27 ուսումնական տարին:

Նոր ուստարին և բակալավրի առկա ուսուցմամբ ԵՊՀ ԻՄ ընդունված 192 առաջին կուրսեցիներին դիմավորելու համար ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհուրդը կազմակերպել էր միջոցառում:

Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ բոլոր համալսարանականներին և հատկապես 1-ին կուրսեցիներին շնորհավորական ուղերձ հղեց ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը՝ ուսումնառության հաջող մեկնարկ և ընթացք, բեղուն և արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով բոլորին (տնօրենի ուղերձը տե՛ս այստեղ՝ https://ijevan.ysu.am/news/7543):

Ողջույնի և շնորհավորանքի խոսքերով հանդես եկան Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնակատար Նարեկ Շահնազարյանը և Ուսանողական գիտական ընկերության նախագահ Լիանուշ Բլբուլյանը:

Առաջին կուրսեցիների երդումն ընթերցեց մասնաճյուղի այս տարվա լավագույն դիմորդ, «Անգլերեն և գրականություն» կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողուհի Դիանա Արտյոմի Ավագյանը

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ գիտելիքի բանալին 1-ին կուրսեցի Դիանա Ավագյանին փոխանցեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Լուիզա Մելիքբեկյանը:

Երաժշտական գեղեցիկ կատարմամբ հանդես եկավ «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Դավթյանը:

Տոնական միջոցառումից հետո լսարաններում մեկնարկեցին նոր՝ 2026-2027 ուսումնական տարվա դասերը:

Опубликовать материал
©2026 Все права защищены.