ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ 1991 թ. այդօրը Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար (99 % ձայների մեծամասնությամբ) «Այո» ասաց անկախությանը:
Հայաստանի պատմության մեջ հաստատվեց Երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Որպես հանրապետության դրոշ հաստատվեց եռագույնը, ապա ընդունվեց զինանշանը:
Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան էր, որը մինչև անկախության հռչակումը՝ դեռևս 1991 թ. օգոստոսի 14-ին, ճանաչել էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ արդեն հռչակագրի ընդունումից հետո՝ 1991 թվականի ընթացքում, ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության անունից շնորհավորում ենքբոլորիս ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ, ցանկանում ամուր պետականություն, ազգային միասնականություն, խաղաղություն և բարօրություն: