Գործընթացն իրականացվում է ԿԳՄՍ նախարարի՝ ԵՊՀ ԻՄ-ը որպես ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատաստող կազմակերպություն երաշխավորելու և դասընթացների ցանկը հաստատելու և ԵՊՀ ԻՄ-ի կողմից ներկայացված հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մոդուլները հաստատելու մասին հրամանների հիման վրա:
ԵՊՀ ԻՄ-ը հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների համար արդեն իրականացրել է առաջին (տարրական) և երկրորդ (ձեռնահասություն) մակարդակի 11 բաժիններից 9-ով վերապատրաստումներ:
Այս անգամ վերապատրաստումներն իրականացվում են մնացած 2 բաժիններով՝ «Մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնում» և «Ուսումնառության գնահատում»։
«Մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնում» դասընթացը վարում է ԵՊՀ ԻՄ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Արմինե Դալլաքյանը։
«Ուսումնառության գնահատում» դասընթացը վարում է ՀՊՄՀ մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Նաիրա Մարտիրոսյանը։
Մասնաճյուղում վերապատրաստումներն անցկացվում են գլխավորապես առկա ձևաչափով, ԵՊՀ ԻՄ-ի, ինչպես նաև հանրապետության և մարզի առաջատար ու արհեստավարժ մասնագետների կողմից՝ նպատակ ունենալով զարգացնելու ուսուցիչների՝ աշակերտակենտրոն մանկավարժական մոտեցումներով և նորարարական արդյունավետ մեթոդներով դասավանդման հմտությունները: