Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ընդհանուր լեզվաբանության ամբիոնը 2015 թ-ի ապրիլի 2-ին կազմակերպում է«Ակադեմիկոս Գ. Ջահուկյանը և լեզվաբանական միտքը» խորագրով հանրապետական գիտական նստաշրջան` նվիրված մեծանուն գիտնականի ծննդյան 95-ամյակին:
Տեղեկացնում ենք, որ զեկուցումների խորագրերն ուղարկելու վերջին ժամկետն է 2015 թ. հունվարի 31-ը, իսկ զեկուցման դրույթների վերջնաժամկետն է 2015թ. մարտի 1-ը:
Խնդրում ենք Ձեր մասնակցության վերաբերյալ հայտը ներկայացնել մինչև 2015 թ. հունվարի 31-ը՝asatryan.edita22@mail.ru էլ. փոստին:
-Զեկուցումների ծավալը՝ համակարգչային 5-15 էջի սահմաններում,
-հայերեն շարվածքի տառատեսակը՝ Arial Armenian,
-հիմնական տառաչափը՝ 11,
-միջտողային ինտերվալը՝ 1,5:
Զեկուցումները կտպագրվեն:
Նստաշրջանի կազմակերպական ընթացքի վերաբերյալ տեղեկություններին կարելի է հետևել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի կայքէջում:
ԵՊՀ ընդհանուր լեզաբանության ամբիոն
Աղբյուրը` ysu.am