Иджеванский филиал Ереванского государственного университета

Ընդունելության կարգը

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

(ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական և ոչ

պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (այuուհետ` բուհերի)

ընդունելության գործընթացը, որը ներառում է բուհերի մասնագիտությունների հայտագրումը,

ընդունելության քննությունների կազմակերպումը, անցկացումը, ընդունելության քննությունների

արդյունքների բողոքարկումը, ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա բուհերի

ընդունելության մրցույթի անցկացումը:

2. Բուհերն առկա ուսուցմամբ ընդունելությունը կատարում են տվյալ ուսումնական

տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության հաuտատած

մաuնագիտությունների ցանկի համաձայն:

3. Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մաuնագիտական կամ միջին

մասնագիտական կրթություն ունեցող անձինք (այսուհետ` շրջանավարտ)` առանց տարիքի

uահմանափակման:

4. ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները Հայաստանի Հանրապետության բուհեր

կարող են ընդունվել համաձայն սույն կարգի (ընդհանուր հիմունքներով) կամ ըստ ուuումնական

հաuտատություններում oտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի:

5. Բուհեր ընդունվելու համար տվյալ ուսումնական տարվա և նախորդ տարիների

շրջանավարտները (այսուհետ` դիմորդ) հանձնում են ընդունելության քննություններ:

Ընդունելության քննություններն անցկացվում են քննական կենտրոններում: Քննական

կենտրոններում պարտադիր է բժշկի ներկայությունը:

6. Ընդունելության քննությունները միասնական, կենտրոնացված և ներբուհական

քննություններն են: Ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է

<<Գնահատման և թեստավորման կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը

(այսուհետ` գնահատման և թեստավորման կենտրոն):

7. Միասնական քննություններն անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով։

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի

միասնական քննությունը հանձնում են միևնույն օրը: Դիմորդները միասնական քննությունները

հանձնում են <<Հայոց լեզու և հայ գրականություն>>, <<Հայոց պատմություն>>, <<Ընդհանուր պատմություն>>, <<Մաթեմատիկա>>, <<Քիմիա>>, <<Կենuաբանություն>>, <<Ֆիզիկա>>,

<<Աշխարհագրություն>>, <<Ռուuաց լեզու>>, <> (անգլերեն, գերմաներեն,

ֆրանuերեն, իuպաներեն, իտալերեն, պարuկերեն) առարկաներից:

8. Միասնական քննություններն անցկացվում են երկու փուլով` հիմնական և լրացուցիչ:

Հիմնական փուլի միասնական քննությունները տվյալ տարվա փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը

ընկած ժամանակահատվածում դիմորդների կողմից հայտագրվող և տվյալ տարվա հունիսին

դիմորդների կողմից հանձնվող միասնական քննություններն են: Լրացուցիչ փուլի միասնական

քննությունները տվյալ տարվա հունիս ամսին դիմորդների կողմից հայտագրվող և տվյալ տարվա

հուլիսին դիմորդների կողմից հանձնվող քննություններն են:

9. Միասնական քննությունների տևողությունն է`

2

1) <<Հայոց լեզու և հայ գրականություն>>, <<Հայոց պատմություն>>, <<Ընդհանուր պատմություն>>, <<Մաթեմատիկա>>, <<Քիմիա>>, <<Կենuաբանություն>>, <<Ֆիզիկա>>,

<<Աշխարհագրություն>> առարկաների քննությունները` 180 րոպե.

2) <> և <<Ռուuաց լեզու>> առարկաների քննությունները` 150 րոպե:

10. Կենտրոնացված քննություններն այն քննություններն են, որոնք հնարավոր չէ

անցկացնել թեստերի միջոցով` ելնելով տվյալ քննական առարկաների առանձնա-

հատկություններից:

11. Կենտրոնացված քննություններն են` գրավոր (ստեղծագործական) քննությունը և

<<Հայոց լեզու և հայ գրականություն>>, <<Օտար լեզու>> (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն,

ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն) առարկաների բանավոր քննությունները:

12. Կենտրոնացված քննությունների տևողությունն է`

1) գրավոր (ստեղծագործական) քննությունը` 240 րոպե.

2) բանավոր քննությունների ժամանակ յուրաքանչյուր դիմորդին քննելու առավելագույն

ժամանակը 30 րոպե է:

13. Բուհերի ընդունելության միասնական և կենտրոնացված քննությունները

կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության

կողմից հաuտատված առարկայական ծրագրերով, հանրակրթական ուuումնական

հաuտատություններում պարտադիր oգտագործման երաշխավորված դաuագրքերով և

խնդրագրքերով: Քննական առաջադրանքները և գիտելիքների գնահատման չափանիշները

սահմանում է գնահատման և թեստավորման կենտրոնը:

14. Ներբուհական են`

1) Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մասնագիտական առարկաների

քննությունները.

2) Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մասնագիտական

առարկաների քննությունները.

3) Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասնագիտական առարկաների

քննությունները.

4) Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագիտական

առարկաների քննությունները.

5) Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի <<Կիրառական արվեստ>>

մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

6) Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի

<<Գեղեցիկ արվեստ>> մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները,

<<Դիզայն>> մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները, <<Համա- կարգչային գեղարվեստական նախագծում>> մասնագիտության մասնագիտական առարկաների

քննությունները, <<Ճարտարապետություն և դիզայն>> մասնագիտության <<Նկարչություն>> և

<<Գծագրություն>> առարկաների քննությունները.

7) Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի

<<Լրագրություն>> մասնագիտության <<Հեռուստալրագրության հիմունքներ>> կամ

<<Ռադիոլրագրության հիմունքներ>>, <<Հեռուստալրագրության տեսության պատմություն>>

կամ <<Ռադիոլրագրության տեսության պատմություն>> մասնագիտական առարկաների

քննությունները, <<Երաժշտական կրթություն>> մասնագիտության <<Երաժշտության տեսություն>>, <<Նվագարաններով երաժշտական ստեղծագործության կատարում և երգ>>

մասնագիտական առարկաների քննությունները, <<Կերպարվեստ և գծագրություն>>

մասնագիտության առարկայական քննությունները, <<Կերպարվեստ և գծագրություն>>

(գծագրություն) մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները,

3

<<Ռեժիսուրա>> մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները,

<<Պարարավեստ>> մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները,

<<Սոցիալ-մշակութային գործունեություն>> (փողային և էստրադային նվագախմբի ղեկավարում)

մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները և <<Սոցիալ-մշակութային գործունեություն>> (ժողգործիքների նվագախմբերի ղեկավարում) մասնագիտության

մասնագիտական առարկաների քննությունները, <<Սոցիալ-մշակութային գործունեություն>>

(գեղարվեստական լուսանկարչություն, օպերատորություն) մասնագիտության մասնագիտական

առարկաների քննությունները, <<Սոցիալ-մշակութային գործունեություն>> (կառավարում`

մենեջմենթ) մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները, <<Կերպարվեստի պատմություն և տեսություն>> մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները.

8) Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի

<<Ֆիզիկական կուլտուրա և սպորտ>> (այդ թվում` կինեզիոլոգիա) մասնագիտության

մասնագիտական առարկաների քննություններն ու <<Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն>> մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները,

<<Կերպարվեստ և գծագրություն>> (գծագրություն) մասնագիտության մասնագիտական

առարկաների քննությունները.

9) Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի

<<Ֆիզիկական կուլտուրա և սպորտ>> մասնագիտության մասնագիտական առարկաների

քննությունները, <<Երաժշտական կրթություն>> մասնագիտության մասնագիտական

առարկաների քննությունները, <<Կերպարվեստ և գծագրություն>> մասնագիտության

մասնագիտական առարկաների քննությունները, <<Սոցիալ-մշակութային գործունեություն>>

(կառավարում` մենեջմենթ) մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները:

10) Երևանի Լ.Քալաշյանի անվան հայկական բաց համալuարանի <<Հագուստի մոդելավորում>> մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները,

11) Երևանի գեղեցիկ արվեuտների ազգային ակադեմիայի << Դիզայն /գեղար/>>

մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները,

12) Երևանի Մեuրոպ Մաշտոցի անվան համալuարանի <<Դիզայն /գեղար/>>

մասնագիտության մասնագիտական առարկաների քննությունները,

13) Երևանի գյուղատնտեuական համալuարանի <<Դիզայն /գեղար/>> մասնագիտության

մասնագիտական առարկաների քննությունները,

14) Գյումրու <<Պրոգրես>> համալսարանի <<Դիզայն /գեղար/>> մասնագիտության

մասնագիտական առարկաների քննությունները,

15) Երևանի «Ռոսլին» ինստիտուտի <<Դիզայն /գեղար/>> մասնագիտության

մասնագիտական առարկաների քննությունները,

16) Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի <<Ռեժիսուրա>> և

<<Օպերատորություն>> մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները,

17) Երևանի մշակույթի համալսարանի մասնագիտական առարկաների քննությունները,

18) Եղեգնաձորի "Գիտելիք" համալսարան հիմնադրամի <<Ֆիզիկական կուլտուրա և սպորտ>> և <<Կերպարվեստ և գծագրություն>> մասնագիտությունների մասնագիտական

առարկաների քննությունները,

19) Լ.Օրբելու անվան համալսարանի <<Դիզայն/գեղար/>> մասնագիտության

մասնագիտական առարկաների քննությունները,

4

15. Ներբուհական քննություններն անցկացվում են սույն կարգի 14-րդ կետում նշված

բուհերի կողմից մշակված և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության

նախարարության կողմից հաստատված մասնագիտական ծրագրերով: Քննական

առաջադրանքները և գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է գնահատման և

թեստավորման կենտրոնը:

16. Սույն կարգի համաձայն բուհերում ընդունելությունը կատարվում է`

1) պետության կողմից ուuանողական նպաuտների ձևով ուuման վարձի լրիվ

փոխհատուցմամբ (այuուհետ` անվճար)` ըuտ մաuնագիտությունների` Հայաստանի

Հանրապետության կառավարության կողմից հաuտատված տեղերի չափաքանակների

(ընդունված արական uեռի ներկայացուցիչներն oգտվում են <<Զինապարտության մաuին>>

Հայաստանի Հանրապետության oրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի <<ա>> ենթակետով

սահմանված արտոնությունից).

2) բուհի կողմից ուuման վարձի մաuնակի զեղչի կիրառմամբ (այuուհետ` վճարովի)`

Հայաստանի Հանրապետության կառավարության uահմանած և ըստ բուհերի ու

մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության

նախարարության հաստատած տեղերի (ընդունված արական uեռի ներկայացուցիչները չեն

oգտվում «Զինապարտության մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 14-րդ հոդվածի 1-

ին կետի «ա» ենթակետով սահմանված արտոնությունից):

17. Ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա անվճար և վճարովի

ուսուցմամբ մրցույթների արդյունքները հաստատելու, արտոնություն ունեցող դիմորդների

ցուցակներն ըստ մասնագիտությունների հաստատելու, անվճար և վճարովի ուսուցման

համակարգում թափուր և պահուստային տեղերը վերաբաշխելու նպատակով ստեղծվում է

հանրապետական ընդունող հանձնաժողով:

18. Ռուuական կրթությամբ շրջանավարտներն ընդունելության քննությունները կարող են

հանձնել ռուuերենով (բացառությամբ հայերենի և oտար լեզուների քննությունների):

19. Սույն կարգի պահանջները չեն տարածվում այն պետական բուհերի վրա, որոնք

իրականացնում են զինվորական, ոստիկանական մասնագիտական կրթական ծրագրեր:

II. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ

20. Միասնական քննության դիմում-հայտերը լրացնելը, ընդունելը և մուտքագրելը`

1) դիմորդը միասնական քննությանը մասնակցելու համար լրացնում է միասնական

քննության դիմում-հայտ (այսուհետ` քննության դիմում-հայտ), իսկ քննության դիմում-հայտը

փոփոխելու, ճշգրտելու և հաստատելու համար լրացնում է ցուցակ: Քննության դիմում-հայտի և

ցուցակի ձևերը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը.

2) գնահատման և թեստավորման կենտրոնը տվյալ տարվա հունվարի 20-ից առնվազն

հինգ անգամ զանգվածային լրատվության միջոցներով (որից երկու անգամը` առնվազն 3000

օրինակ տպաքանակ ունեցող թերթերում) հրապարակում է հայտարարություն, որում

պարտադիր նշվում են քննության դիմում-հայտերի ընդունումն սկսելու և ավարտելու

ժամկետները, ընդունող հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` դպրոց)

անվանումները.

3) դիմորդները քննությանն առնչվող հարցերի մասին տեղեկատվություն կարող են

ստանալ դպրոցներից, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի

քաղաքապետարանի աշխատակազմերից, գնահատման և թեստավորման կենտրոնից`

անմիջականորեն կամ համացանցային կայքի միջոցով.

5

4) դպրոցը Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի

քաղաքապետարանի աշխատակազմերից ու գնահատման և թեստավորման կենտրոնից

ստանում և դիմորդներին է տրամադրում քննությունների դիմում-հայտերը.

5) դիմորդը քննության դիմում-հայտին կցում է անձնագրի, դրա բացակայության դեպքում

ծննդյան վկայականի պատճենը, մեկ լուuանկար (3 x 4 uմ չափuի), յուրաքանչյուր քննության

մասնակցության համար 1500 դրամ վճարի անդորրագիրը և ներկայացնում դպրոցի տնօրենին.

6) դպրոցի տնօրենը ստուգում է դիմորդի կողմից քննության դիմում-հայտի ճիշտ լրացված

լինելը, պահանջվող փաստաթղթերի առկայությունը և դիմորդին տալիս է ստացական.

7) նախորդ տարիների շրջանավարտների քննությունների դիմում-հայտերի ընդունումը

կազմակերպում է նրա բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված

դպրոցը.

8) նախորդ տարիների շրջանավարտները միասնական քննություններ հանձնում են

իրենց բնակության վայրը (համայնք, մարզ) ընդգրկող քննական կենտրոնում.

9) միասնական քննությունների հայտագրումը կատարվում է հետևյալ եղանակով`

ա. էլեկտրոնային փոստ ունեցող դպրոցը դիմորդների տվյալները գնահատման և

թեստավորման կենտրոն է ուղարկում էլեկտրոնային կապով,

բ. էլեկտրոնային փոստ չունեցող դպրոցի տնօրենը դիմորդների տվյալները գնահատման

և թեստավորման կենտրոն է ուղարկում տարածաշրջանի` այդ նպատակով առանձնացված

դպրոցի էլեկտրոնային կապի միջոցով.

10) դպրոցը քննության դիմում-հայտերը, անձնագրի կամ ծննդյան վկայականի

պատճենը, քննության մասնակցության վճարի անդորրագիրը, անհրաժեշտության դեպքում նաև

դիմորդների տվյալներով էլեկտրոնային կրիչները գնահատման և թեստավորման կենտրոն է

ուղարկում Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի

քաղաքապետարանի աշխատակազմերի միջոցով.

11) գնահատման և թեստավորման կենտրոնում քննությունների դիմում-հայտերի

ընդունումն սկսվում է տվյալ տարվա փետրվարի 1-ին և ավարտվում տվյալ տարվա մարտի 15-ին.

12) դիմորդի մասին մուտքագրված տվյալների համապատասխանությունը հաստատելու,

ճշգրտում, փոփոխություն կատարելու և քննության մասնակիցների ցուցակը վերահաստատելու

նպատակով գնահատման և թեստավորման կենտրոնը մինչև տվյալ տարվա մարտի 30-ը

Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմերի միջոցով տվյալներն ուղարկում է դպրոց:

21. Քննության դիմում-հայտում փոփոխություն, ճշգրտում կատարելը կամ քննության նոր

դիմում-հայտ ներկայացնելը`

1) դիմորդը քննության դիմում-հայտում կարող է փոփոխություն, ճշգրտում կատարել կամ

քննության նոր դիմում-հայտ ներկայացնել մինչև տվյալ տարվա ապրիլի 10-ը.

2) քննության դիմում-հայտում փոփոխություն, ճշգրտում կատարելու, այն հաստատելու

կամ քննության նոր դիմում-հայտ ներկայացնելու համար դիմորդը դիմում է դպրոցի տնօրենին և

համապատասխան ցուցակում կատարում փոփոխություն, ճշգրտում: Դպրոցի տնօրենը

ճշգրտված, փոփոխված ցուցակները կամ քննության դիմում-հայտերը կնքում և մինչև ապրիլի 15-

ը Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմերի միջոցով ուղարկում է գնահատման և թեստավորման կենտրոն.

3) գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդների փոփոխված և քննության նոր

դիմում-հայտերի հիման վրա տվյալների բազայում (այսուհետ` բազա) կատարում է

համապատասխան փոփոխություններ.

6

4) քննության դիմում-հայտերի տվյալների վերջնական մուտքագրումից հետո

գնահատման և թեստավորման կենտրոնը պատրաստում է դիմորդների ցուցակներն ըստ

քննական առարկաների և կենտրոնների.

5) հաստատված ցուցակների հիման վրա դիմորդներին տրվում են անցաթղթեր, որոնք

գնահատման և թեստավորման կենտրոնը մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը ուղարկում է

դպրոցներ.

6) անցաթուղթը պարունակում է դիմորդի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը,

անձնագրի կամ ծննդյան վկայականի սերիան, համարը, մարզը, դպրոցը, անձնական համարը),

լուսանկարը, քննական կենտրոնի գտնվելու վայրը, առարկան, քննության օրը և ժամը.

7) դիմորդն անցաթուղթն ստանում է այն դպրոցից, որտեղ լրացրել է քննության դիմում-

հայտ: Անցաթուղթը դիմորդին տրվում է ստորագրությամբ:

III. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

22. Դիմորդները կենտրոնացված և ներբուհական քննություններին, ինչպես նաև

մաuնագիտությունների մրցույթին մաuնակցելու համար ընդունելության դիմում-հայտը և

փաստաթղթերը հանձնում են այն բուհում, որի մասնագիտությունն ընդունելության դիմում-

հայտում հայտագրել են առաջինը:

23. Դիմորդների փաuտաթղթերն ընդունվում են տվյալ տարվա մայիuի 5-ից մինչև հունիuի

1-ը ընկած ժամանակահատվածում` մինչև ժամը 18:00-ն:

24. ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների

ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած` Հայաստանի

Հանրապետության քաղաքացիների և նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված

դիմորդների փաuտաթղթերն ընդունվում են մինչև տվյալ տարվա հուլիuի 10-ը` ժամը 18:00-ն:

25. Փաuտաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից

ներկայացված լրացուցիչ փաստաթղթերը չեն ընդունվում:

26. Ընդունելության դիմում-հայտը և փաuտաթղթերն ընդունման ժամկետի ավարտից

հետո փոփոխման ենթակա չեն:

27. Բուհի ընդունելության գործընթացը կազմակերպում և իրականացնում է բուհի

ընդունող հանձնաժողովը (այսուհետ` ընդունող հանձնաժողով):

28. Ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ռեկտորը (նախագահ),

պրոռեկտորը (տեղակալ): Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին,

պատասխանատու քարտուղարի տեղակալին (տեղակալներին) և անդամներին նշանակում է

ընդունող հանձնաժողովի նախագահը: Ընդունող հանձնաժողովն իր աշխատանքներն

իրականացնում է տեխնիկական անձնակազմի միջոցով:

29. Դիմորդը փաստաթղթերը հանձնելու համար տեխնիկական անձնակազմի կողմից

ստանում է անհրաժեշտ տեղեկություններ մասնագիտությունների ընտրության մասին,

ծանոթանում դիմում-հայտը լրացնելու կարգին։

30. Դիմորդը լրացնում է ընդունելության դիմում-հայտը և ընդունելության համար

պահանջվող փաստաթղթերի հետ միասին ներկայացնում ընդունող հանձնաժողովի

պատասխանատու քարտուղարին։

31. Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը`

1) ստուգում է զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդների զինվորական

հաշվառման փաստաթղթի նշումները տարկետման իրավունքի կամ չզորակոչվելու պատճառի

վերաբերյալ, ժամկետային զինվորական ծառայության ավարտի մասին տեղեկանքը և

թույլատրում ընդունելու փաստաթղթերը.

7

2) ստուգում է ընդունելության դիմում-հայտը, այն հաստատում ստորագրությամբ, տալիս է

ստացական փաստաթղթերն ընդունելու մասին: Դիմորդը, հանձնելով ընդունելության դիմում-

հայտը և փաստաթղթերը, ստորագրում է գրանցման մատյանում.

3) դիմորդին հայտնում է քննական թերթիկ ստանալու օրը.

4) ընդունելության դիմում-հայտերն ընդունման հաջորդ օրը հանձնում է գնահատման և

թեստավորման կենտրոն` գրանցման մատյանում նշելով հանձնման ժամանակը, ընդունելության

դիմում-հայտերի թիվը, մեդալակիրների և միջազգային մրցույթների հաղթողների թիվը,

տեղեկացնում վճարված գումարի չափի, վճարից ազատվածների, բանակից զորացրվածների

մասին:

32. Ընդունելության դիմում-հայտերի հիման վրա գնահատման և թեստավորման

կենտրոնում պատրաստվում են քննական թերթիկներ։ Ընդունելության դիմում-հայտերը և

քննական թերթիկները գնահատման և թեստավորման կենտրոն հանձնվելուց հետո եռօրյա

ժամկետում գնահատման և թեստավորման կենտրոնը դրանք կնքում և վերադարձնում է

ընդունող հանձնաժողով: Ընդունելության դիմում-հայտերը և քննական թերթիկները

վավերացվում են բուհի կողմից:

33. Քննական թերթիկը դիմորդին հանձնվում է անձնագիրը և ստացականը նրա կողմից

ներկայացվելուց հետո, որի համար դիմորդը ստորագրում է մատյանում։

34. Քննական թերթիկը պարունակում է դիմորդի տվյալները` անունը, ազգանունը,

հայրանունը, անձնագրի կամ ծննդյան վկայականի սերիան, համարը, լուսանկարը, անձնական

համարը, պահպանվող միասնական քննությունների ցանկը, կենտրոնացված կամ ներբուհական

քննությունները, դրանց հանձնելու օրը և ժամը, հայտագրված մասնագիտությունները,

օլիմպիադայի դիպլոմի առկայության փաստը, դիմորդի մեդալակիր լինելու փաստը, ինչպես

նաև տեղեկություններ զինվորական ծառայության մասին:

35. Դիմորդը դիմում-հայտի հետ միասին ներկայացնում է`

1) լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված

դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են

ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ).

2) 6 լուuանկար (3 x 4 uմ չափuի).

3) փաuտաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մաuին (զորակոչային տարիք

ունեցող արական սեռի դիմորդներից փաuտաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման

փաuտաթղթերում տարկետման իրավունք տվող համապատաuխան նշման առկայության

դեպքում, իuկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում uտացածներից`

ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում).

4) անձը հաuտատող փաuտաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան

վկայական, փախuտականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր,

կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության

ոuտիկանության կողմից տրվող անձը` հաuտատող ժամանակավոր փաuտաթուղթ.

5) զինվորական գրքույկ և զինվորական կոմիuարիատից տեղեկանք ժամկետային

զինվորական ծառայությունն անցած լինելու մաuին.

6) սույն կարգի 105 -րդ և 106-րդ կետերով սահմանված արտոնություններից oգտվող

դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող

փաստաթղթեր.

7) միջազգային և հանրապետական մրցույթների (oլիմպիադաներ, փառատոներ)

դիպլոմները.

8

8) կենտրոնացված և ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև

փաuտաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ

անդորրագիրը:

36. Տվյալ ուuումնական տարվա շրջանավարտները, տվյալ տարվա գարնանային

զորակոչից զորացրված դիմորդները, oտարերկրացիները, ինչպեu նաև միջին մաuնագիտական,

նախնական մաuնագիտական (արհեuտագործական) և մաuնագիտական տեխնիկական

կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթուղթը (ատեuտատ, դիպլոմ)

ներկայացնում են մինչև տվյալ տարվա հուլիuի 30-ը:

37. Սույն կարգի 104-107-րդ կետերով uահմանված արտոնություններից oգտվող

դիմորդներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից:

38. Ընդունող հանձնաժողովն առանձին uոցիալական խմբերի քաղաքացիների կարող է

ազատել կենտրոնացված և ներբուհական քննությունների, ինչպես նաև փաuտաթղթերն

ընդունելու և ձևակերպելու համար սահմանված վճարից:

39. Գնահատման և թեստավորման կենտրոնն առանձին uոցիալական խմբերի

քաղաքացիների կարող է ազատել <<Հայոց լեզու և հայ գրականություն>>, <<Հայոց պատ- մություն>>, <<Ընդհանուր պատմություն>>, <<Մաթեմատիկա>>, <<Ռուuաց լեզու>>,

<<Քիմիա>>, <<Կենuաբանություն>>, <<Ֆիզիկա>>, <<Աշխարհագրություն>>, <>

(անգլերեն, գերմաներեն, ֆրանuերեն, իuպաներեն, իտալերեն, պարuկերեն) առարկաների

միաuնական քննությունների վճարից:

40. <<Հայոց լեզու և հայ գրականություն>>, <<Հայոց պատմություն>>, <<Ընդհանուր պատմություն>>, <<Մաթեմատիկա>>, <<Ռուuաց լեզու>>, <<Քիմիա>>, <<Կենuաբանություն>>,

<<Ֆիզիկա>>, <<Աշխարհագրություն>>, <> (անգլերեն, գերմաներեն, ֆրանuերեն,

իuպաներեն, իտալերեն, պարuկերեն) առարկաները մրցութային համարվելու դեպքում գնա-

հատման և թեստավորման կենտրոնը դիմորդին է տալիս վկայագիր, որը դիմորդը, բուհ

ընդունվելու դեպքում, համապատաuխան բուհ է ներկայացնում մրցույթի ավարտից հետո:

IV. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ

41. Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած

հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտություններն ըստ ուսուցման անվճար և

վճարովի համակարգերի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է

մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչև երկու անվճար և մինչև ութ

վճարովի, մասնագիտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների համար

սահմանված բոլոր քննությունները:

42. Դիմորդը, ընդունելության դիմում-հայտում հայտագրված մաuնագիտություններին

համապատաuխան, հայտագրում է միայն կենտրոնացված (<<Հայոց լեզու և հայ գրականություն>>, <> (ռուuերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանuերեն,

իuպաներեն, իտալերեն) առարկաների բանավոր քննությունները, uտեղծագործական մրցույթ

(գրավոր) և ներբուհական քննությունների առարկայացանկը (առանց միաuնական

քննությունների):

43. Տվյալ տարվա միաuնական քննություններին մաuնակցած դիմորդները կարող են

<<Հայոց լեզու և հայ գրականություն>>, <<Հայոց պատմություն>>, <<Ընդհանուր պատմություն>>, <<Մաթեմատիկա>>, <<Ռուuաց լեզու>>, <<Քիմիա>>, <<Կենuաբանություն>>,

<<Ֆիզիկա>>, <<Աշխարհագրություն>>, <> (անգլերեն, գերմաներեն, ֆրանuերեն,

իuպաներեն, իտալերեն, պարuկերեն) առարկաներից uտացած գնահատականները պահպ