Иджеванский филиал Ереванского государственного университета

Կիրառական արվեստի ֆակուլտետ

ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Իջևանի տարածաշրջանային քոլեջի հիմնադրման պահից` 1991-1994 թթ., «Դեկորատիվ-կիրառական արվեստ» մասնագիտությունը գործել է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կազմում:

1994թ. «Դեկորատիվ-կիրառական արվեստ» մասնագիտության հիման վրա ձևավորվում է Կիրառական արվեստի ֆակուլտետը, և դեկան է նշանակվում Պողոս Մկրտիչի Կարապետյանը:

1996-2006 թթ. ֆակուլտետի դեկանը եղել է ՀՀ նկարիչների անդամ, գեղանկարիչ Սպարտակ Հայկի Սարգսյանը:

2006-2014 թթ. ֆակուլտետը ղեկավարել է տեխն. գիտ. թեկնածու, դոցենտ (պաշտոնը) Կամո Բենիկի Այվազյանը:

2014թ. հուլիսի 1-ից առ այսօր ֆակուկտետի դեկանն է ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ (պաշտոնը) Ալեքսան Շամիլի Մարգարյանը:

Մինչև 2007թ. ֆակուլտետն ունեցել է երկու մասնագիտություն` «Կիրառական զարդարվեստ և ժողովրդական արհեստներ» և «Դիզայն»: Այնուհետև ֆակուլտետում ուսուցանվել է միայն «Կիրառական արվեստ» մասնագիտությունը:

2014 թ.-ից սկսած՝ ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է «Կիրառական արվեստ» և «Դիզայն (գեղար)» մասնագիտություններով:

Ֆակուլտետն այժմ ունի երկու ամբիոն.

Գծանկարի, գունանկարի և քանդակի

Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի:

Ֆակուլտետում ուսումնական, առարկայական ծրագրերի ապահովվածության գործում նշանակալի ներդրում են ունեցել Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, դեկանի խորհրդական Ա. Ա. Լեյլոյանը, Երևանից աշխատանքի հրավիրված պրոֆեսորներ Լ.Բաղդասարյանը, Ս.Մուղնեցյանը, Հ.Մամյանը, միջազգային մրցանակի դափնեկիր Ի.Բաբյանը, անվանի քանդակագործ Արարատ Հովսեփյանը, դոցենտ Կառլեն Ավետիսյանը, ՀՀ նկարիչների միության անդամ Համլետ Ասատրյանը և ուրիշներ:

Հանրապետության տարբեր քաղաքներում, հատկապես Իջևանի քաղաքային պատկերասրահում և ֆակուլտետում հաճախ են կազմակերպվում ուսանողների և դասախոսների՝ թեմատիկ լայն ընդգրկում ունեցող ստեղծագործությունների ցուցահանդեսներ, ուսանողական գիտական ընթերցումներ:

ՖԱԿՈՒԼՏԵՏԻ  ԴԵԿԱՆԻ ԺՊ`

Վահան Արշակի Աղաբաբյան, բան. գիտ. թեկնածու, դոցենտ (պաշտոնը)

(Հեռ.` 096-98-76-54, 096-55-75-56, էլ. փոստ` vahan.aghababyan@ysu.am)

2

Ծննդյան թիվը

08.12.1982թ.

Կրթությունը

2010-2013 թթ. ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի «Հայ նորագույն շրջանի գրականության» բաժնի հայցորդ

2007-2009 թթ. Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրա

2003-2007 թթ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտություն

1989-2000 թթ. ՀՀ Տավուշի մարզի Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոց

Մասնագիտական գործունեություն

2017 թ.-ից մինչ օրս դոցենտ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Հումանիտար գիտությունների ֆակուլտետ, Հայոց լեզվի և գրականության ամբիոն

2014-2017 թթ. ասիստենտ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Հումանիտար գիտությունների ֆակուլտետ, Հայոց լեզվի և գրականության ամբիոն

2008-2013 թթ. դասախոս, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Հումանիտար գիտությունների ֆակուլտետ, Հայոց լեզվի և գրականության ամբիոն

Աշխատանքային գործունեությունը

2021թ. առ այսօր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան

2020-2021 թթ.  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒՄՎ մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի տեսուչ

2016-2020 թթ.  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ

2014-2016 թթ.  ՈՒՄՎ մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ

2012-2014 թթ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒՄՎ կրթության որակի ապահովման և գնահատման բաժնի ավագ մասնագետ

2011-2012 թթ.  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒՄՎ կրթության որակի ապահովման և գնահատման բաժնի տեսուչ

2010-2011 թթ.  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի օգնական

2009-2010 թթ. Նոյեմբերյանի պետական քոլեջ, դաստիարակության գծով տնօրենի տեղակալ, փոխտնօրեն

2000-2002 թթ. ՀՀ Ազգային բանակ

Գիտական աստիճանը

2013թ. բանասիրական գիտությունների թեկնածու

Կոչումը

2017թ. դոցենտ

Գիտական գործունեությունը

2013թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:

Հեղինակ է մեկ մենագրության, երկու տասնյակից ավել գիտական հոդվածների և երկու ուսումնամեթոդական ձեռնարկի:

Գիտական աշխատանքները նվիրված են հայ գրականության պատմությանը։

Մասնակցել է հանրապետական ու միջազգային բազմաթիվ կոնֆերանսների, աշխատաժողովների և գիտաժողովների: Արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի և հավաստագրերի:

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան դրությունը

Ամուսնացած է, ունի որդի:

2022 թվականի ապրիլ-դեկտեմբերի ամիսների աշխատանքային պլան

2021-2022 ԹԹ․ ՈՒՍՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ 

2020-21 ԹԹ. ՈՒՍՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ

2018-19 ԹԹ. ՈՒՍՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ

ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Խորհրդի կազմը 

Գիտական խորհրդի 2022-23 ուստարվա I կիսամյակի աշխատանքների պլան-ժամանակացույց 

Գիտական խորհրդի 2021-22 ուստարվա I կիսամյակի աշխատանքների պլան-ժամանակացույց 

Գիտական խորհրդի 2020-21 ուստարվա II կիսամյակի աշխատանքների պլան-ժամանակացույց