«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հայտարարում է 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձերի տրամադրման մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի բակալավրի 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները, ովքեր իրենց ուսումնառության ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:
Ուսանողների ընտրությունն իրականացվում է 2 փուլով.
- փաստաթղթերի ընդունում,
- բանավոր հարցազրույց:
Մրցույթին մասնակցելու համար ուսանողները հիմնադրամ պետք է ներկայացնեն`
- առաջադիմության թերթիկ կամ ստուգարքային գրքույկի պատճեն,
- երաշխավորագիր ֆակուլտետից,
- անձնագրի և սոցիալական քարտի պատճեն,
- 2 լուսանկար 3×4 չափի,
- տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ,
- տեղեկանք ծնողների աշխատավայրից, եթե չեն աշխատում, ապա տեղեկանք անաշխատունակության վերաբերյալ,
- սույն թեմաներից որևէ մեկի շուրջ շարադրել թեզեր` (1-3 էջ), որի արդյունքում հաղթողը կորոշվի հարցազրույցի ժամանակ, թեմա` «ՀՀ-ում երիտասարդության ներկայիս սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները» կամ «Հայ ժողովրդի դերն ու առաքելությունը համաշխարհային քաղաքակրթության մեջ» կամ «Ինչպիսի քաղաքակրթական մոդել պետք է ունենա Հայաստանը 21-րդ դարում» (Թեմայի ընտրությունն ըստ նախապատվության):
Նախապատվությունը տրվում է նորարարական և հետազոտական միտք ունեցող ուսանողներին:
Մանրամասների համար դիմել հետևյալ հասցեով`
ք. Երևան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ, “Բարեպաշտ սերունդ” հիմնադրամ
Հեռախոս` 52-53-23
Հայտերի ընդունման ժամկետն է՝ 05.09.2014 — 15.09.2014թ
Աղբյուրը` http://www.barepasht.am