2014 թ. նոյեմբերի 10-28-ը Զարգացում հասարակական շարժումը՝ Ամերիկայի Հայկական համագումարի աջակցությամբ կազմակերպում է «Ազգային հարստություն» խորագրով դասընթացի երրորդ փուլը:
«Ազգային հարստություն» դասընթացի նպատակն է կրթական ծրագրերի միջոցով բարձրացնել հայ մշակույթի և պատմության իմացությունը, ազգային ինքնության ճանաչումը և սերմանել ազգասիրություն հասարակության մեջ:
Ցանկանալով սերտացնել Հայաստան-սփյուռք կապը, անհրաժեշտ ենք համարել դասընթացաշարի երրորդ փուլում իրազեկել երիտասարդներին հայկական սփյուռքի, գաղթօջախների և արտասահմանում բնակվող հայերի մասին:
Դասընթացը բաղկացած կլինի ութ բանախոսությունից, որոնց ընթացքում կքննարկվեն տարածաշրջանի հայկական համայնքները, ինչպես նաև հայկական այնպիսի խոշորագույն համայնքներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համայնքները:
Բոլոր հետաքրքրված անձիք, ովքեր ցանկանում են ստանալ կամ խորացնել իրենց գիտելիքները հայկական սփյուռքի վերաբերյալ, կարող են մասնակցել դասընթացին: Առաջին և երկրորդ փուլերին չմասնակցած անձիք ևս հրավիրվում են մասնակցելու, քանզի դասընթացը երկարաժամկետ է և ներառում է տարբեր թեմատիկ փուլեր:
- 10.11.14 երկուշաբթի 15:30-17:30 Քնարիկ Ավագյան` ԱՄՆ հայկական համայնքը,
- 12.11.14 Չորեքշաբթի 15:30-17:30 Հրաչյա Ասլանյան՝ Ֆրանսիայի հայկական համայնքը,
- 15.11.14 Շաբաթ 17:00-19:00 Ջոննի Մելիքյան՝ Վրաստանի հայկական համայնքը,
- 17.11.14 Երկուշաբթի 15:30-17:30 Անահիտ Աստոյան`Թուրքիայի հայկական համայնքը,
- 19.11.14 Չորեքշաբթի 15:30-17:30 Վարդան Մարաշլյան` Ռուսաստանի հայկական համայնքը,
- 22.11.14 Շաբաթ 15:30-17:30 Անժելա Էլիբեգովա` Ադրբեջանի հանրապետության տարածքում բնակվող հայերի պատմությունը և խնդիրները,
- 24.11.14 Երկուշաբթի 15:30-17:30 Արմեն Իսրայելյան` Իրանի հայկական համայնքը,
- 26.11.14 Չորեքշաբթի 15:30-17:30 Էլիզաբեթ Թաջիրյան` Նոր Ջուղայի հայ առևտրական կապիտալը:
______________________________
Վայրը` Հանրապետության 37, 2-րդ հարկ (մուտքը Մելիք Ադամյան փողոցից, Տաշիր պիցցայի հարևանությամբ):