2015թ. փետրվարի 27-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում զեկուցում կարդաց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Հովսեփյանը:
Ներկա էին ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, «Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության» ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանը, դասախոսներ, ուսանողներ:
Զեկուցման թեման էր «Էլիպսոիդ, հիպերբոլոիդ»: Թեման ունի մեծ կիրառություն մաթեմատիկայի, տիեզերագիտության (օրինակ՝ երկրային էլիպսոիդ) և այլ բնագավառներում:
Ներկայացվեց, թե ինչ են էլիպսոիդն ու հիպերբոլոիդը, ինչպիսին են նրանց հավասարումները: Նշվեց միախոռոչ և երկխոռոչ հիպերբոլոիդների ու նրանց տարբերության մասին:
Վերջում ներկաները զեկուցողին ուղղեցին հարցեր և ստացան լիարժեք պատասխաններ: