ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով և երախտագիտությամբ շնորհավորում է իր հիմնադիր տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր Համլետ Սուրենի Կարայանին` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ` մաղթելով քաջառողջություն, երջանկություն, գիտական և անձնական նորանոր ձեռքբերումներ:
«Ստեղծագործ մեր ժողովուրդը պիտի երկներ հոգու, մտքի մի դպրոց` համալսարան: Կար հայրական պատվիրան` եղիցի …. Եվ այն եղավ: Հպարտ ենք ամենքս, որ մի հյուլեն ենք այդ լուսատուի …. Մեր արգասաբեր հողից հառնող այս դարբնոցում դեռ պիտի արարվեն Հայոց երկնակամարի լուսո բազում աստղեր….»
Համլետ Կարայան