Սրընթաց զարգացող աշխարհը նորանոր մարտահրավերներ է առաջադրում մեզ համար` ձևավորելով ուսուցման և առաջխաղացման բազմազան հնարավորություններ: Այսօր ակնհայտ է դառնում, որ որակյալ կրթություն ստանալու հնարավորությունն օրեցօր ավելի ու ավելի մեծ կարևորություն է ստանում: Գլոբալացման և աշխարհի դինամիկ զարգացման պայմաններում հաջողության գրավականն են դառնում ինքնակատարելագործումը, հմտությունների զարգացումը և նոր գիտելիքների ձեռքբերումը:
«Ամերիա Սերունդ» ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդ մասնագետների առաջխաղացմանը և պատրաստել երիտասարդ առաջնորդների հաջորդ սերունդը: Ծրագրի հիմքում ընկած է գործնական ուսուցումը (coaching), որի ընթացքում փորձառու մասնագետները երիտասարդներին փոխանցելու են պրակտիկ գիտելիքները և ֆինանսաբանկային ոլորտի առօրյայում ձեռք բերված փորձը: Մեր կողմից մշակված ծրագրի շնորհիվ երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան ճանաչել իրական գործարար միջավայրը, պատկերացում կազմել նոր տեխնոլոգիաների և հնարավորությունների մասին: Այստեղ միանում են տեսությունն ու ժամանակակից բանկային գործի առաջատար փորձը:
Եթե Դուք
ԵՐԻՏԱՍԱՐԴ եք` 20-25 տարեկան
ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ` ձգտում եք աշխատել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում
Ունեք ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ` առաջատար համալսարանների շրջանավարտ եք ֆինանսների և տնտեսագիտության, տեխնիկական կամ հումանիտար բնագավառներում
ՃԿՈՒՆ եք` լավ տիրապետում եք համակարգչին և լեզուների (հայերեն, անգլերեն, ռուսերեն)
ՍՏԵՂԾԱԳՈՐԾ` նոր մարտահրավերներ ընդունող և նորարարական գաղափարներով ու մոտեցումներով լի
ԹԻՄԱՅԻՆ` բաց, համագործակցող, կառուցողական և վստահելի, կարողանում եք համագործակցել տարբեր մշակույթների, սոցիալական խմբերի հետ
ապա «Ամերիա Սերունդ» ծրագիրը հենց Ձեզ համար է:
Ծրագրի առավելությունները՝
- Ֆինանսների (տնտեսության, բիզնեսի, մարքեթինգի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ներդրումային բանկային գործառնությունների, նախագծերի կառավարման, խորհրդատվության և այլն) ոլորտում տեսական գիտելիքների և գործնական հմտությունների համակցություն
- Ամենաարագ միջոց վստահ բարձրակարգ մասնագետ դառնալու համար
- Ամերիաբանկի առաջատար մասնագետների մոտ եզակի վերապատրաստում անցնելու հնարավորություն
- Խթանիչ և անընդհատ զարգացող միջազգային միջավայր
- Վերապատրաստում լավագույն բիզնես-ստանդարտների հիման վրա` գործարար էթիկայի կանոնների և համաշխարհային պրակտիկայի սկզբունքների պահպանման պայմաններում
- «Ամերիա» խմբի յուրօրինակ միջավայր և մշակույթ
- Աչքի ընկնելու հնարավորություն` ձեռքբերված եզակի փորձի շնորհիվ
- Կրթության հնարավորություն` ամսական փոխհատուցմամբ
- Ուղեգիր դեպի ապագա առաջնորդների սերունդ
Դիմում
«Ամերիա Սերունդ» ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է.
- լրացնել դիմում-հայտի ձևը, որը իր մեջ ներառում է նաև կարճ շարադրություն/ակնարկ (200 բառ) հետևյալ թեմաներից մեկով.
- Նպատակն արադարացնում է միջոցները;
- Երախտագիտություն՝ ինչի համար ես շնորհակալ եմ;
- Իմ սեփական բիզնեսը՝ ինչպես է ռազմավարությունը վերածվում գործողության;
- Ինչպե՞ս կներգրավեմ իմ առաջին հաճախորդին
- Ներկայացնել մոտիվացիոն նամակ, որը կհիմնավորի Ձեր ցանկությունն աշխատելու «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում: Առավել խիզախ և ստեղծագործ դիմորդները կարող են մոտիվացիոն նամակը ներկայացնել՝ նկարահանելով մինչ 1 րոպե տևողությամբ տեսահոլովակ (տեսահոլովակը պետք է լինի Ձեր մասնակցությամբ/selfie video):Տեսահոլովակի վերբեռնված հղումը պետք է ուղարկել էլեկտրոնային նամակով` օգտագործելով Youtube, Google Drive,Dropbox, Yandex Disk, wetrasnfer.com կամ այլ ծառայություններ:
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ`
Եթե Դուք ակտիվ եք, նպատակասլաց, պատրաստ եք նոր մարտահրավերների և ցանկանում եք դառնալ Երազանքի թիմի անդամ, խնդրում ենք լրացնել ներկայացված դիմում/հայտի ձևը, կցել CV-ն` ներառելով համապատասխան որակավորումներն ու փորձը, ինչպես նաև երաշխավորող անձանց կոնտակտային տվյալները, և ուղարկել հետևյալ էլ. հասցեին` generationA@ameriabank.am: Խնդրում ենք նամակի վերնագիր դաշտում նշել «Ամերիա Սերունդ» անվանումը և Ձեր անունը և ազգանունը, այլապես Ձեր դիմումը չի դիտարկվի:
Դիմումներն ընդունվում են ս.թ. 04.12.2014-ից 18.01.2015:
Ընտրություն
- Առաջին փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն թեստավորման:
Թեստը հանձնելու համար անհարաժեշտ է տիրապետել ստորև ներկայացված թեմաներին .
- «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կենտրոնական բանկի հիմնական խնդիրը և խնդիրները
- ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող ստուգումները, վերահսկողությունը, ուսումնասիրությունները և լիցենզավորված անձանց պատասխանատվության ենթարկելու կարգն ու պայմանները
- Հայաստանի Հանրապետության արժույթը
- «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք
- Բանկ և բանկային գործունեություն
- Բանկային ավանդ
- Փոխկապակցված և բանկի հետ կապված անձինք
- Նշանակալից մասնակցություն
- Բանկերի կազմակերպական-իրավական տեսակները,
- Բանկի մասնակիցները
- Բանկային գործունեության լիցենզիան, դրա անվավեր և ուժը կորցրած ճանաչելը
- Բանկային գործունեության լիցենզավորման փուլերը
- Բանկերի մասնաճյուղերը և ներկայացուցչությունները և դրանց գրանցումը
- Բանկի կառավարման մարմինները և նրանց իրավասությունները
- Բանկի ղեկավարները
- Բանկերի ֆինանսական գործառնությունները
- Բանկերի կողմից իրենց վերաբերյալ տեղեկությունների և հաշվետվությունների հրապարակումը
- Օրենսդրության խախտումները և դրանց համար կիրառվող պատժամիջոցները
- Աուդիտային ստուգումը
- «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենք
- «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենք
- Բանկային ավանդը և երաշխավորված բանկային ավանդը
- Երաշխավորված ավանդի չափերը
- Բանկի հաշվեկշռի ամփոփ նկարագրությունը
- Բանկի ակտիվները, պարտավորությունները և ընդհանուր կապիտալը, դրանց միջև կապը
- Բանկի ակտիվային, պասիվային և հետհաշվեկշռային գործառնությունները
- Արտարժույթի փոխարժեքի ազդեցությունը բանկի գործունեության վրա
- Բանկի շահութաբերության ցուցանիշները և դրանց միջև կապը: Բանկի եկամտաբերության ցուցանիշները
Թեստը հաջողությամբ անցնելու դեպքում Դուք կմասնակցեք խմբային հարցազրույցի:
- Խմբային հարցազրույց
Հարզազրույցն անցկացվելու է պրոֆեսիոնալ մասնագետների կողմից` 5-8 հոգուց բաղկացած խմբերում: Հարցազրույցի ընթացքում Ձեզ կընձեռվի ևս մեկ հնարավորություն դրսևորել Ձեր թիմային գործելաոճը, ներկայացնել Ձեր անձնական համոզմունքները և աշխարհայացքը օրեցօր զարգացող աշխարհում և աչքի ընկնել տարաբնույթ քննարկումների, դերախաղերի մեջ ցուցաբերած յուրովի մտածելակերպի շնորհիվ:
Միայն լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կանցնեն նախնական ընտրությունն ու կհրավիրվեն անհատական հարցազրույցի:
- Անհատական հարցազրույց
Անհատական հարցազրույցը երկուստեք կարևոր է, քանի որ թույլ կտա պատկերացում կազմել հետագա ծրագրերի և օպտիմալ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ քայլերի մասին:
Վերոհիշյալ փուլերի ավարտից հետո 10 օրվա ընթացքում մեր մասնագետների կոլեգիալ որոշման արդյունքում մենք կտեղեկացնենք Ձեզ գնահատման արդյունքների մասին: անհատական հարցազրույցից հետո:
Գնահատումը կատարվում է` հաշվի առնելով ստեղծագործ մոտեցումը, որը Դուք ցուցաբերել եք շարադրություն/ակնարկում և մոտիվացիոն նամակում, ինչպես նաև անհատական և խմբային հարզացրույցներում դրսևորած անհատականությունը և յուրօինակությունը, և, ի վերջո, թեստի արդյունքները, որոնք հաշվարկվում են ավտոմատ ներդրված համակարգով: Դասընթացները կանցկացվեն 15 հոգուց բաղկացած խմբերում` հարմարավետ և ժամանակակից սարքավորումներով հագեցած սենյակներում, ինչը կնպաստի ուսումնական գործընթացի արդյունավետությանը:
Վերապատրաստում
«Ա» ուսուցման ծրագիրը ներառում է հետևյալ մոդուլները.
- ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՄՈԴՈՒԼ
- ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄՈԴՈՒԼ
- ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴՈՒԼ
- ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄՈԴՈՒԼ
«Ամերիա Սերունդ» ծրագիրն իրականացվում է երկու փուլով` երեք ամիս ընդհանուր տևողությամբ:
- Առաջին մասը տեսական ուսուցումն է` հինգ շաբաթ տևողությամբ, որի ընթացքում ծրագրի մասնակիցներին կներկայացվի «Ամերիա» խմբի պատմությունը, բիզնեսի փիլիսոփայությունը, գործարար էթիկայի, մակրոտնտեսության, ֆինանսների, հաշվապահական հաշվառման, մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի հիմունքները, հաճախորդների սպասարկման հմտությունները, հաղորդակցման և բանակցությունների հմտությունները: Այս փուլը հաջողությամբ ավարտելու դեպքում Դուք կանցնեք հաջորդ փուլ, որտեղ միավորվում են լավագույն փորձն ու պրակտիկան:
- Երկրորդ մասը գործառնական ուսուցումն է` յոթ շաբաթ տևողությամբ: Երիտասարդ մասնագետները վերապատրաստում կանցնեն հենց աշխատատեղում` Ամերիաբանկի գլխամասում և մասնաճյուղերում, որտեղ նրանց կընձեռվի գործնական խնդիրներ լուծել հնարավորությունը` հինգ շաբաթվա ընթացքում ձեռքբերված տեսական գիտելիքների կիրառմամբ:
Աշխատանքի ընդունում
Երկու փուլերի ավարտից հետո լավագույն երիտասարդները հնարավորություն կստանան հարցազրույց անցնել և ընդունվել աշխատանքի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում:
Ձեր մասնակցությունը, բարձր մոտիվացիան, վառ ու յուրօրինակ անհատականությունը և ուժեղ կամքը` մեր փորձի հետ մեկտեղ, կնպաստեն մեր երկրի ներուժի զարգացմանը` ամուր հիմք ստեղծելով հետագա ձեռքբերումների համար:
Աղբյուրը` www.ameriabank.am