Orange Հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում Orange-ի գործընկեր համալսարաններում ուսանող, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին բարձրագույն կրթություն ստանալու հարցում՝ վերջիններիս կրթաթոշակներ տրամադրելու միջոցով:
2011 թվականից սկսած՝ Orange Հիմնադրամը տրամադրել է 258 կրթաթոշակ 9 համալսարաններում:
Տրամադրված կրթաթոշակներն ուղղվել են ուսանողների ուսման վարձավճարի մասնակի վճարմանը:
Կրթաթոշակների ծրագրի մեր գործընկեր համալսարաններից 2-ը Երևանում են՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը և Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը, իսկ 7-ը մարզերում՝ Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի, Վանաձորի և Կապանի մասնաճյուղերը, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը:
Մեր գործընկեր համալսարանների այն ուսանողները, ովքեր ցանկանում են կրթաթոշակ ստանալ Orange Հիմնադրամից, ուսումնական տարվա սկզբին պետք է դիմեն իրենց համալսարանի վարչական բաժին՝ ներկայացնելով իրենց սոցիալական դժվարին վիճակը հավաստող փաստաթղթեր:
Լավ առաջադիմություն ունեցող ուսանողներին կտրվի առավելություն:
Orange Հիմնադրամը հայտարարում է Հայաստանի 10 համալսարաններում 2014-2015 ուսումնական տարվա կրթաթոշակների տրամադրման ծրագրի մեկնարկի մասին:
Ծրագրի նպատակն է աջակցել բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին, ովքեր դժվարություններ ունեն հոգալու իրենց ուսման ծախսերը:
Հատուկ ուշադրություն է տրվում նաև մարզերից ժամանած ուսանողներին: Կրթաթոշակը նախատեսված է 2-րդ և ավելի բարձր կուրսերի ուսանողների համար:
Դիմում-հայտի հետ խորհուրդ է տրվում ներկայացնել նաև փաստաթղթեր, որոնք կարտացոլեն ուսանողի կամ վերջինիս ընտանիքի սոցիալական դրությունը:
Դիմում-հայտերը պետք է ներկայացնել մինչև հոկտեմբերի 31-ը:
Աղբյուրը` foundation.orangearmenia.am