2023-2024 ուսումնական տարում միասնական քննությունների առարկաների հայտագրումը, քննությունների անցկացումը և մասնագիտությունների հայտագրումն իրականացվում են երեք փուլով:
Միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման առաջին փուլն ընդգրկում է՝
1) տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների, օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից առավելագույնը երկու միասնական քննությունների առարկաների առցանց հայտագրումը.
2) տվյալ տարվա հունվարին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննությունների հանձնումը ․․․ ։