General information
Date
14 May, 2020
Document type
Կանոնադրություն
Receiving body
Scientific advice
Document number
45/7
Document Status
Works
Heading image
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի կանոնադրություն
  1. Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժինը (այսուհետ՝ ՏՀՍԶԲ կամ բաժին) «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի /այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ/ կառուցվածքային ստորաբաժանում է: 

  2. Բաժինը գործում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ ԵՊՀ ԻՄ-ի և սույն կանոնադրության հիման վրա: 

  3. Բաժինը սահմանված կարգով կարող է ունենալ պաշտոնաթուղթ (բլանկ), կլոր կնիք և անհատականացման այլ միջոցներ: 

  4. Սույն կանոնադրության մեջ փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև բաժնի վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացվում է ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի կողմից՝ մասնաճյուղի տնօրենի ներկայացմամբ:

©2024 All rights reserved.