General information
Date
              22 February, 2020
          Document type
              Կանոնադրություն
          Accepting person
              Scientific advice
          Document number
              43/13
          Document Status
              Works
          «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնտեսական գործունեության կազմակերպման և սպասարկման բաժնի կանոնադրություն
- Սույն կանոնադրությունը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ) տնտեսական գործունեության կազմակերպման և սպասարկման բաժնի (այսուհետ՝ բաժնի) գործունեության իրավական հիմքերը։ 
- Սույն կանոնադրությունը հաստատվում է ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդում: 
- Բաժինը ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր կանոնադրությանը համապատասխան ունի իրավունքներ և կրում է պարտականություններ: 
- Բաժինը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել համաձայն ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրության պահանջների: 
- Բաժինի կանոնադրության և ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրության դրույթների միջև հակասություն առաջանալու դեպքում գործում են ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրության դրույթները: