Educational programme:
Ֆինանսներ
Type:
Bachelor
Programme academic year:
2023/2024
Mode of study:
Part time
Credit:
6
Number:
0105/B20
3-րդ կիսամյակ
10/10/0
4.5 ժամ/շաբ.
Եզրափակիչ գնահատումով դասընթաց
Description
ուսանողների մոտ ձևավորել վերլուծական երկրաչափության գիտելիքների անհրաժեշտ հենք` գծային հանրահաշվի, մաթեմատիկական անալիզի դասընթացներում և որոշ տնտեսական մոդելներում օգտագործելու համար:
Դասընթացի խնդիրներն են.
·ծանոթացնել ուղղի, հարթության հավասարումներին, ինչպես նաև մատրիցաներին, որոշիչներին և նրանց որոշ հատկություններին,
·գծային հավասարումների և անհավասարումների համակարգերի լուծման մեթոդներին, տալ ստացված լուծման մեկնաբանությունը և պատկերել հնարավորության դեպքում:
Purpose of the Course
ուսանողների մոտ ձևավորել վերլուծական երկրաչափության գիտելիքների անհրաժեշտ հենք` գծային հանրահաշվի, մաթեմատիկական անալիզի դասընթացներում և որոշ տնտեսական մոդելներում օգտագործելու համար:
Դասընթացի խնդիրներն են.
·ծանոթացնել ուղղի, հարթության հավասարումներին, ինչպես նաև մատրիցաներին, որոշիչներին և նրանց որոշ հատկություններին,
·գծային հավասարումների և անհավասարումների համակարգերի լուծման մեթոդներին, տալ ստացված լուծման մեկնաբանությունը և պատկերել հնարավորության դեպքում:
Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.բացատրելու գծային հավասարումների համակարգերի լուծման Գաուսի և Կրամերի եղանակները,
2.սահմանելու որոշիչը, հակադարձ և տրանսպոնացված մատրիցները:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1.կատարելու գործողություններ վեկտորների և մատրիցների հետ, լուծել գծային հավասարումների և անհավասարումների համակարգեր,
2.հաշվելու տրված վեկտորների սկալյար, վեկտորական և խառն արտադրյալները, չվերասերված մատրիցի հակադարձը,
3.հաշվելու երկու ուղիղների, երկու հարթությունների, ուղղի և հարթության կազմած անկյունը, հատման կետը, կետի հեռավորությունն ուղղից և հարթությունից:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
1.կիրառելու ստացած մաթեմատիկական գիտելիքները գործնականում,
2.կիրառելու ստացած մաթեմատիկական գիտելիքները տնտեսագիտության մեջ:
Teaching and Learning Styles and Methods
·դասախոսություններ
·խմբային աշխատանքներ
·անհատական աշխատանք:
Evaluation Methods and Criteria
1-ին ընթացիկ քննություն. գրավոր՝ առավելագույնը 4 միավոր, հարցատոմսը պարունակում է 4 խնդիր, յուրաքանչյուրը` 1-ական միավոր։ Միավորների քայլը 0,25 է:
2-րդ ընթացիկ քննություն. գրավոր՝ առավելագույնը 4 միավոր, հարցատոմսը պարունակում է 4 խնդիր, յուրաքանչյուրը` 1-ական միավոր։ Միավորների քայլը 0,25 է:
Եզրափակիչ քննություն. Բանավոր՝ առավելագույնը 9 միավոր քննական տոմսի համար, տոմսը պարունակում է 4 հարց. 2 տեսական հարց (1-ինը` 3 միավոր և 2-րդը՝ 2 միավոր), երկու խնդիր (1-ինը` 2 միավոր և 2-րդը՝ 2 միավոր)։
Մասնակցություն. առավելագույնը 3 միավոր:
Main sections of the course
Թեմա 1. Մատրիցներ և որոշիչներ։ Թեմա 2. Գծային հավասարումների համակարգ: Թեմա 3. Վեկտորական հանրահաշիվ: Թեմա 4. Գծային արտապատկերումներ: Թեմա 5. Ուղղի հավասարումը: Թեմա 6. Շրջան և
էլլիպս: Թեմա 7. Հիպերբոլ և պարաբոլ:Թեմա 8. Ուղղի և հարթության հավասարումը տարածության մեջ:
Basic Bibliography
  • Փիլիպոսյան Վ., Օհնիկյան Հ., Վերլուծական երկրաչափության խնդրագիրք, Եր., 2011:
  • Գ.Հակոբյան, Վերլուծական երկրաչափության և գծային հանրահաշվի խնդրագիրք, տնտեսագետների համար:
  • Беклемишев Д., Курс аналитической геометрии и линейной алгебры, ФИЗМАТЛИТ, 2005.
  • Ильязова Д., Линейная алгебра и аналитическая геометрия.теория и практика, Ульяновск, 2012.
  • Малугин В., Математика для экономистов. Линейная алгевра, М., 2006.
  • Ефимов Н., Краткий курс аналитической геометрии,М.,ФИЗМАТЛИТ, 2014.
©2026 All rights reserved.