2021թ. մարտի 31-ին ZOOM հարթակում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հերթական առցանց նիստը՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ:
Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.
Առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ում մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգը հաստատելու մասին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը նշեց, որ կարգը մասնաճյուղի գիտխորհրդում ներկայացվելուց առաջ անցել է որոշակի փուլեր. մշակվել է Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնում, ուղարկվել է քննարկման համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներին (Ուսումնամեթոդական վարչություն, հեռակա ուսուցման մագիստրատուրայի «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի համակարգող, գիտական քարտուղար և իրավախորհրդատու), վերանայվել և համալրվել է, ապա վերջնական տարբերակը ներկայացվում է գիտխորհրդի հաստատմանը: Կարգի վերաբերյալ արտահայտվեցին գիտխորհրդի մի քանի անդամներ՝ նշելով, որ ներկայացված կարգը ամփոփ փաստաթուղթ է, լավ մշակված, և առաջարկեցին, նախագծի 1.2 և 6.2.5 կետերում որոշ խմբագրումներ կատարելով, հաստատել այն:
Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ում մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգը:
Երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուստարվա ուսման վարձավճարների չափերը հաստատելու կապակցությամբ պարոն Մակարյանը մասնավորապես նշեց, որ նախքան ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդում քննարկվելը հարցը քննարկվել է տնօրենության նիստում, և հաշվի առնելով իրականությունը, ներկա պահին ժողովրդի սոցիալական և բարոյահոգեբանական վիճակը՝ առաջարկեց վարձավճարների չափերը թողնել անփոփոխ՝ չնայած այն հանգամանքին, որ մասնաճյուղում դրանք բավականին ցածր են:
Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուստարվա ուսման վարձավճարների չափերը:
Երրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի ԳԱՑ-ի (2015-2020 թթ.) վերաբերյալ հաղորդման մեջ ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը մասնավորապես նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի գործունեության գնահատման առանցքային ցուցանիշների լրակազմի համալրումը և վերլուծական ուսումնասիրության նպատակը մասնաճյուղի գործունեության արդյունավետության և կատարողականի գնահատումն է:
ԳԱՑ-ի 2015-2020 լրակազմում 68 ցուցանիշների միջոցով ներկայացված և վերլուծված է մասնաճյուղի վերջին հինգ տարիների գործունեությունը՝ ըստ 6 հիմնական բնագավառների.
Առաջին բնագավառի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ ընդունելությունն այն ոլորտն է, որտեղ մասնաճյուղն իրականացնում է տարիներով ձևավորված և մշտապես բարելավվող կայուն գործունեություն՝ ապահովելով դիմորդների կայուն հոսք: Ուսանողների շաժունության կապակցությամբ նշվեց, որ վերջին 5 տարվա ընթացքում մասնաճյուղից արտահոսք գրեթե չի եղել, բայց այլ բուհերից բավականին թվով ուսանողներ են տեղափոխվել մասնաճյուղ:
Երկրորդ բնագավառի հետ կապված՝ նշվեց, որ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման գրավականը մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմն է: Հիմնական դասախոսական կազմը (ներառյալ ԵՊՀ-ից հրավիրված դասախոսների) վերջին 5 տարվա համար կայուն է՝ 93-97: Հիմնական դասախոսական կազմում գիտական աստիճան ունեցող դասախոսների հաշվեկշիռը վերջին 3 ուսումնական տարում աճել է և կազմում է դասախոսական կազմի 50-55%-ը, որը լավ ցուցանիշ է: Ուսումնական գործընթացի համար կարևոր ցուցանիշներ են ուսանողական համակազմ, դասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմ հարաբերակցությունները: Վերջին 5 տարվա կտրվածքով ուսանող–դասախոսական հաստիքներ հարաբերակցությունը կայուն է և կազմում է 19-20 միավոր՝ պայմանավորված ուսանողների թվի և դասախոսական հաստիքների թվի համամասնական փոփոխությամբ: Վերջին հինգ տարվա ընթացքում ուսանողների միջին առաջադիմության ցուցանիշները նվազել են, և 2019-2020 ուստարում դրանք կազմել են 67%, այսինքն՝ յուրաքանչյուր 3 ուսանողից 1-ը չի հաղթահարել քննաշրջանը։
Երրորդ բնագավառի մասին նշվեց, որ վերջին տարիներին մասնաճյուղի եկամուտները վճարովի ուսուցման ծառայությունից առանձնապես չեն ավելացել, նույնիսկ 2019թ. նվազել են և կազմել տարեկան բյուջեի 39%-ը, որը հիմնականում պայմանավորված է վճարովի ուսուցման համակարգում ուսանողների թվի նվազմամբ: Այլ եկամուտների մասով իրականացվում են բազմաբնույթ քայլեր, որի արդյունքում գրանցվել է եկամուտների աճ: 2019թ. մասնաճյուղի տարեկան բյուջեն 2016 թ.-ի համեմատ աճել է 23%-ով, որի մեջ իր ազդեցությունն ունեն նախորդ տարվանից փոխանցված և ավելացած դրամական միջոցները և պետական բյուջեի աճը, որը 2019թ. կազմել է մասնաճյուղի տարեկան բյուջեի 17.2%-ը: Պետական բյուջեից եկամուտների հաշվեկշիռը տարեկան եկամուտներում վերջին 4 տարիներին աճել է:
Չորրորդ բնագավառի վերաբերյալ նշվեց, որ մասնաճյուղում մեկ ուսանողին ընկնող ընդհանուր և ուսումնական տարածքները, առկա և հեռակա ուսուցմամբ ուսանողների թվի նվազմամբ պայմանավորված, ընդհանուր առմամբ ավելացել են: Մասնաճյուղի ֆինանսական ներդրումները գրականության և սարքավորումների ձեռքբերման համար վերջին տարիներին փոփոխական են և նվազել են, ինչը պայմանավորված է մասնագիտական գրքերի բարձր գներով, նաև մասնաճյուղի հետ համագործակցող գրախանութներում նոր մասնագիտությունների համար անհրաժեշտ գրականության բացակայությամբ: Վերջին երեք տարիներին նվազել են տարեկան էներգածախսը և ջրածախսը, դա պայմանավորված է ջեռուցման ավելի արդյունավետ միջոցների կիրառմամբ, համակարգչային սրահների վերազինմամբ, նաև խնայողաբար օգտագործմամբ: Ջրի ծախսը նվազել է՝ ուսանողների թվաքանակից կախված:
Հինգերորդ բնագավառի կապակցությամբ նշվեց, որ մասնաճյուղի գերակա և բավականին լուծումներ պահանջող բնագավառը գիտությունը և նորարարությունն է: Վերջին 3 տարում մեկ դասախոսին ընկնող գիտական հրատարակությունների թիվը կազմում է 0.85, 0.75 և 0.80, իսկ 2019-20 ուստարում՝ 0.48, և վերջին 4 ուստարիների համար գիտական հրատարակությունների վերաբերյալ բերված թվերը ներկայացնում են միայն մասնաճյուղի հիմնական դասախոսական կազմի (առանց ԵՊՀ-ից հրավիրվածների) հրատարակությունների թիվը: Այդ թվերը մտահոգիչ են, ցույց են տալիս, որ մասնաճյուղի դասախոսական կազմն ավելի շատ ներգրավված է ուսումնական գործընթացում, իսկ գիտական գործունեության արդյունքները քիչ են: Մասնաճյուղը քայլեր է ձեռնարկել դասախոսների գիտական գործունեության խրախուսման համար, որը, հույս ունենք, իր արդյունքները կտա և կարտահայտվի հաջորդ տարվա ցուցանիշում:
Վեցերորդ բնագավառի մասին նշվեց, որ մասնաճյուղը բավականին գործընթացներ ունի իրականացնելու նաև արտաքին ու միջազգային կապերի և համագործակցությունների բնագավառում: ԵՊՀ ԻՄ-ը հանրությանը տրամադրում է պարբերականներ, տարբեր տեղեկատվական հրատարակություններ, շահակիցներին ներկայացնում է իր կրթական ծրագրերը: Համագործակցության շրջանակներում մասնաճյուղը տարբեր կազմակերպությունների, դպրոցների և քոլեջների հետ կնքել է մանկավարժական, ուսումնական և արտադրական պրակտիկաների կազմակերպման պայմանագրեր, իրականացվել են տարբեր ծրագրեր:
Օրակարգային տվյալ հարցի վերաբերյալ արտահայտվեցին ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի մի քանի անդամներ: Մասնաճյուղի գիտխորհրդի նախագահ Ա.Մակարյանը նշեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դասախոս–ուսանող, վարչական աշխատակից–ուսանող, դասախոս–վարչական աշխատակից թվաքանակների հարաբերություններին: ԵՊՀ ԻՄ-ը վարչատնտեսական անձնակազմի վրա համեմատաբար շատ ռեսուրսներ է ծախսում, քան սովորաբար ունենում են բուհերը, և օպտիմալացման խնդիրներ կան: Ա.Մակարյանն առաջարկեց գիտական խորհրդի առաջիկա նիստում ձևավորել հանձնաժողով կամ աշխատանքային խումբ, որը մանրամասն կուսումնասիրի ԳԱՑ-երը, ծանոթ կլինի ռազմավարական կառավարման սկզբունքներին և առաջարկներ կներկայացնի ԵՊՀ ԻՄ-ի ռազմավարական գործողությունների վերաբերյալ: Առաջարկվեց նաև վերլուծությունն ուղարկել բոլոր ստորաբաժանումներին:
Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄ-ի ԳԱՑ-ի (2015-2020 թթ.) վերաբերյալ Մ. Ա. Ճաղարյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
Չորրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության հարցման արդյունքների մասին հաղորդման մեջ Մ.Ճաղարյանը նշեց, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինը 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ավարտից հետո՝ մարտի սկզբին, հարցման միջոցով ուսումնասիրել է հետազոտական աշխատանքների կազմակերպումից և գնահատումից ուսանողների բավարարվածությունը:
Հարցման ընթացքում հետազոտական աշխատանքների բարելավման նպատակով ուսանողների կողմից հնչեցված հիմնական առաջարկներն էին.
Դասախոսների կողմից ներկայացված առաջարկներն էին.
Հետազոտական աշխատանքի կատարման ընթացքում ուսանողներն առնչվել էին որոշ խնդիրների, որոնք հիմնականում կապված էին համավարակի սահմանափակումների, ծանրաբեռնվածության (մեկ կուրսում մի քանի աշխատանք), անհրաժեշտ գրականության և փորձի պակասի պակասի հետ:
Գիտխորհրդի անդամների կողմից առաջարկվեց տվյալ վերլուծությունն ուղարկել ամբիոններ:
Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության հարցման արդյունքների մասին Մ. Ա. Ճաղարյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
Հինգերորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կատարման ընթացքի մասին հաղորդման մեջ (2019-2020 ուստարի) ԿԲԴՎ բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը ներկայացրեց հաշվետու՝ 2019-2020 ուստարում դասախոսների համար իրականացված վերապատրաստումների մասին, որոնք 7-ն էին՝
Տվյալ հարցի վերաբերյալ արտահայտվեցին ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի մի քանի անդամներ: Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի ԺՊ Լ.Հարությունյանը մասնավորապես նշեց, որ ավելի շատ դասախոսների ընդգրկելու համար կարելի էր կազմակերպել առավել հետաքրքիր դասընթացներ: Մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանը շնորհակալություն հայտնեց իրականացված աշխատանքների համար: ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը նշեց, որ նախատեսվում է իրականացնել նաև վարչական աշխատողների վերապատրաստումներ:
Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կատարման ընթացքի մասին Ն. Ս. Գրիգորյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:
Վեցերորդ՝ ընթացիկ հարցի կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հ.Մովսեսյանը ներկայացրեց Տավուշի մարզի զարգացման ուղղությամբ գիտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթի արդյունքները: Նա մասնավորապես նշեց, որ 2021թ. մարտի 10-ին տեղի ունեցավ հայտերի բացման նիստը, որի առաջին՝ բաց մասում հանձնաժողովին ներկայացվեցին մրցույթի հայտերը, և հանձնաժողովը որոշում կայացրեց յուրաքանչյուր հայտի ընդունման կամ մերժման վերաբերյալ: Հանձնաժողովի որոշմամբ՝ ընդունվեցին բոլոր վեց հայտերը: Նիստի երկրորդ՝ փակ մասում հանձնաժողովը յուրաքանչյուր հայտի համար հաստատեց երկու փորձագետի: Հաստատված փորձագետները Երևանի պետական համալսարանից էին, Ագրարային համալսարանից, Եվրոպական համալսարանից, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից, «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Մարտի 30-ին տեղի է ունեցել մրցութային հանձնաժողովի ամփոփիչ նիստը, որի ընթացքում ամփոփվել են մրցույթի արդյունքները և որոշվել, թե որ հայտին կարող է տրամադրվել դրամաշնորհ: Հանձնաժողովն առաջարկել է «Նոր մշակաբույսերի ներդրման ուղղությունները Տավուշի մարզում» վերնագրով հայտին տրամադրել 400.000 դրամի չափով դրամաշնորհ, «Լուսահովիտ համայնքի գյուղական զբոսաշրջության զարգացման նախագծի մշակում», «Սեփականության իրավունքի հատկորոշվածության խնդիրները կորպորատիվ կառավարման համակարգում (Տավուշի մարզի կազմակերպությունների օրինակով)», «Տավուշի մարզում պարարտանյութերի օգտագործման հիմնախնդիրները, այդ թվում՝ քիմիական պարարտանյութերի վաճառակետերի անհամաչափ տեղաբաշխումը և դրանց կարգավորման ուղիները» վերնագրերով հայտերից յուրաքանչյուրին՝ 500.000 դրամի չափով: Հանձնաժողովի անդամները նշել են, որ դա հնարավորություն կտա ֆինանսավորել առավել մեծ թվով հայտերի:
Որոշվեց՝ երաշխավորել ֆինանսավորման ներքոհիշյալ թեմաները.