2018թ. հունվարի 8-27-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան առկա ուսուցման համակարգի 2017-2018 ուստարվա I կիսամյակի եզրափակիչ գնահատմամբ և հանրագումարային քննությունները:
Ամփոփելով քննությունների արդյունքները՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը հավաստեց, որ քննաշրջանն անցկացվել է սահմանված կարգով, ըստ 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցների, խախտումներ չեն արձանագրվել:
Պարոն Դավթյանը նշեց, որ առկա ուսուցման համակարգում սովորում են 631 ուսանողներ, այդ թվում` անվճար ուսուցմամբ 155 ուսանող, իսկ վճարովի ուսուցմամբ՝ 476:
2017-2018 ուստարվա I կիսամյակում ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 74%, այդ թվում` անվճար ուսուցմամբ 99%, վճարովի` 66%:
Անբավարար գնահատականներ են ստացել 162 ուսանողներ, որից անվճար ուսուցմամբ 2 ուսանող, վճարովի` 160:
Մասնաճյուղի ֆակուլտետներից ամենաբարձր առաջադիմությունն ապահովել է Հումանիտար գիտությունների ֆակուլտետը (87%), իսկ ամենացածրը՝ Բնական գիտությունների ֆակուլտետը (57%):
Բնական գիտությունների ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 128 ուսանողներ, այդ թվում՝ 26 անվճար և 102 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 57% , այդ թվում` 92% անվճար, 48% վճարովի ուսուցման համակարգերում:
Տնտեսագիտության ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 123 ուսանողներ, այդ թվում՝ 36 անվճար և 87 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 59%, այդ թվում` 100% անվճար, 87% վճարովի ուսուցման համակարգերում:
Հումանիտար գիտությունների ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 312 ուսանողներ, այդ թվում՝ 73 անվճար և 239 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 87% , այդ թվում` 100% անվճար, 83% վճարովի ուսուցման համակարգերում:
Կիրառական արվեստի ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 68 ուսանողներ՝ 20 անվճար և 48 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 76%, այդ թվում՝ 100% անվճար, 67% վճարովի ուսուցման համակարգերում: