General information
Date
              27 April, 2019
          Document type
              Կանոնադրություն
          Accepting person
              Scientific advice
          Document number
              37/5
          Document Status
              Works
          «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության կանոնակարգ
- ՈՒսումնամեթոդական վարչությունը (այսուհետև` ՈՒՄՎ) «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետև` ԵՊՀ ԻՄ) ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան` ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրության ու սույն կանոնադրության հիման վրա: 
- ՈՒՄՎ-ը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել համաձայն ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրության: 
- Սույն կանոնադրությունը կարող է լրացվել կամ փոփոխվել ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի որոշմամբ: 
- ՈՒՄՎ-ն ունի կնիք և պաշտոնաթուղթ (բլանկ)։