Purpose of the project

Համաձայն ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի՝ 2024 թ․ սեպտեմբերի 28-ի թիվ 76/3 որոշման՝ մասնաճյուղը հայտարարում է հետազոտական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով հետազոտական թեմաների հայտերի  ներբուհական մրցույթ։

Թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ը Տավուշի մարզի զարգացման ուղղությամբ հետազոտությունների իրականացման համար միանվագ դրամաշնորհներ կտրամադրի անհատների և գիտաուսումնական խմբերի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված թեմաներին:   

Դրամաշնորհների մրցույթին կարող են ներկայացվել կոլեկտիվ կամ անհատական հայտեր, որոնք պատրաստվել են ԵՊՀ ԻՄ հաստիքային աշխատակիցների կողմից` պայմանով, որ ղեկավարը և նախագծի ենթադրվող բոլոր կատարողների առնվազն 50 տոկոսը ԵՊՀ ԻՄ աշխատակիցները և ուսանողներն են: Յուրաքանչյուր նախագծում պետք է լինի ԵՊՀ ԻՄ առնվազն մեկ ուսանող։

Հայտը ներկայացնում է խմբի ղեկավարը մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ: 

 

Դրանաշնորհի հրավեր

Program lead:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
Program Code:
ԵՊՀԻՄ-ՆՄ-24-09-76/3
Duration:
1 տարի
Budget:
3000000
AMD
©2024 All rights reserved.