ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Հովանի» կրթական հիմնադրամի տնօրեն Արմեն Ալիխանյանի հետ հանդիպում, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը և ուսանողներ:

Հանդիպման նպատակը «Հովանի» կրթական հիմնադրամի հետ նվիրաբերության պայմանագիր կնքելը և ԵՊՀ ԻՄ 14 ուսանողի կրթաթոշակի հավաստագրեր հանձնելն էր:

«Հովանի» կրթական հիմնադրամը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Արմեն Ալիխանյանի, և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի, կնքեցին նվիրաբերության պայմանագիր:

Նշենք, որ «Հովանի» հիմնադրամը ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակն է աջակցել և խրախուսել կրթության և գիտության ոլորտների զարգացմանը, ազգային, հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանը:

Ստորագրված պայմանագրի շրջանակներում «Հովանի» կրթական հիմնադրամի տնօրեն Արմեն Ալիխանյանը 2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր հանձնեց անվճար ուսուցման համակարգում չընդգրկված ԵՊՀ ԻՄ 14 ուսանողի:

Ի դեմս պարոն Ալիխանյանի՝ համալսարանականները խորին շնորհակալություն հայտնեցին «Հովանի» հիմնադրամին՝ լավ սովորող ուսանողներին նյութապես աջակցելու և մոտիվացնելու համար: 

Spread the article
©2024 All rights reserved.