General information
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում շահերի բախման բացահայտման և սահմանափակման կանոնակարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կանոնակարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ) աշխատողների, գործընկերների, թափուր պաշտոնների հավակնորդների հետ հարաբերություններում շահերի հնարավոր բախման բացահայտման և դրա սահմանափակման կարգն ու պայմանները։ 
- Ի լրումն կանոնագրքով սահմանված դեպքերի սույն կանոնակարգի իմաստով շահերի հնարավոր բախում են դիտարկվում նաև հետևյալ իրավիճակները. - 1) աշխատողի անմիջական ղեկավարն իր հետ փոխկապակցված անձ է, 
- աշխատողը ԵՊՀ ԻՄ տնօրենի, փոխտնօրենի, կառուցվածքային վարչական ստորաբաժանումների ղեկավարների հետ փոխկապակցված անձ է: 
 
- Սույն կանոնակարգի իմաստով փոխկապակցված անձինք են` - ամուսինը, ծնողը, ամուսնու ծնողը, զավակը, զավակի ամուսինը, ամուսնու զավակը, նրա ամուսինը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը, քույրը, պապը, տատը, թոռը, ծոռը, նրանց ամուսինները, 2 ամուսնու եղբոր կամ քրոջ ամուսինը, նրանց զավակը, իր կամ ամուսնու որդեգրողը կամ որդեգրվածը, 
- այն իրավաբանական անձը, որի տնօրենը և /կամ կանոնադրական կապիտալի 50 ու ավելի տոկոսը տնօրինելու իրավունք ունեցող անձը սույն կետի 1-ին ենթակետի իմաստով փոխկապակցված է ԵՊՀ ԻՄ տնօրենի, փոխտնօրենի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: