General information
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի շահակիցների կարիքների վերհանման և գնահատման կարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի շահակիցների կարիքների վերհանման և գնահատման» կարգը (այսուհետև՝ Կարգ) սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետև՝ ԵՊՀ ԻՄ կամ Մասնաճյուղ) ռազմավարական նպատակների իրականացման համար շահակիցների գիտակրթական, սոցիալական կարիքների վերհանման մեթոդաբանությունը և մեխանիզմները, կարիքների ուսումնասիրության քայլերը, դրանց գնահատման և հավաքագրված տվյալների վերլուծության մեթոդները, վերհանված կարիքների վերլուծության արդյունքների օգտագործման հնարավորությունները։ 
- Կարգը մշակվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի, ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ կանոնադրությունների, «ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման» կարգի, Կրթության որակի բնագավառում ԵՊՀ ԻՄ-ի քաղաքականության և ԵՊՀ ԻՄ ռազմավարական ծրագրի իրականացման պահանջների հիման վրա։ 
- Որպես «շահակից» ընդունվում է այն անձը կամ կառույցը, ով իր գործունեությամբ անմիջականորեն ազդում է Մասնաճյուղի գործունեության վրա կամ կրում է համալսարանի ազդեցությունը: 
- Մասնաճյուղի ներքին շահակիցներն են ուսանողները, պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ, վարչական կազմերը, իսկ արտաքին շահակիցներն են՝ դիմորդները, շրջանավարտները, գործատուները: 
- Շահակիցների կարիքների գնահատման նպատակն է. - ապահովել շահակիցների մասնակցությունը մասնագիտության կրթական ծրագրերի մշակման, իրականացման, գնահատման և վերանայման գրծընթացում, 
- բարելավել գիտական, կրթական, աշխատանքային և հանրային գործընթացների կազմակերպման որակը, բարձրացնել դրանց արդյունավետությունը, 
- բարելավել որակի ներքին ապահովման համակարգը՝ նրա գործընթացներում ներգրավելով ներքին և արտաքին շահակիցներին, ուժեղացնելով նրանց հետ հետադարձ կապը, 
- բարձրացնել մասնաճյուղի կառավարման արդյունավետությունը՝ ակտիվացնելով կառավարման մարմիններում ներգրավված շահակիցների գործունեությունը, ամրապնդելով նրանց հետ փոխադարձ կապն ու վստահությունը։ 
 
- Շահակիցների կարիքների վերհանման և գնահատման խնդիրներն են. - պարբերաբար վեր հանել շահակիցների կարիքները՝ հաշվի առնելով շահակիցների առանձնահատկությունները, կարիքների փոփոխության վրա ազդող գործոնները, դրանց իրականացնելու մասնաճյուղի հնարավորությունները, 
- բացահայտել Մասնաճյուղում կրթության որակի ապահովման համակարգի խնդիրները, 
- բացահայտել Մասնաճյուղի գործունեությունից և կրթության որակի ապահովումից շահակիցների բավարարվածության աստիճանը։ 
 
- Շահակիցների կարիքների ուսումնասիրության, վեր հանման, գնահատման և իրականացման գործընթացներն իրականացնում են Մասնաճյուղի մասնագիտական կրթության որակի ապահովման (այսուհետև՝ ՄԿՈԱ), պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (այսուհետև՝ ՊԿՇՀ), կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման (այսուհետև՝ ԿԲԴՎ) բաժինները, 4 ֆակուլտետները և ուսանողական կառույցներն՝ իրենց գործառույթներին համապատասխան։